Ջրականում ականի վրա Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից է պայթել
Ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող հայկական Ջրականում այսօր առավոտյան ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության հերթական աշխատակիցը։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ պայթյունի հետևանքով 1992թ․ ծնված Ալի Շուքյուրովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։