Հուշագրի ստորագրման օրը վերջնական դեռ հայտնի չէ. Ի.Տոնոյան.
Հուշագրի ստորագրման օրը վերջնական դեռ հայտնի չէ, քննարկումները շարունակվում են: Այս մասին ELQ-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլում առկա հրապարակումներին, թե Գագիկ Ծառուկյանի և քաղաքական ուժերի միջև համագործակցության հուշագիրը կստորագրվի փետրվարի 2-ին: «Քննարկումները շարունակվում են և երբ հստակությունի լինի՝ կտեղեկացնենք»,- նշեց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համագործակցություն նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, Իվետա Տոնոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի միջև նման բովանդակությամբ քննարկում չի եղել:|
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

