Մարտավարական զորավարժություն. զինծառայողներն անցել են հարձակման և ոչնչացրել պայմանական հակառակորդի կենդանի ուժը
Հունիսի 16-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է վաշտի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
ՊՆ-ից հայտնում են, որ անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները և անցել պաշտպանության; Ստեղծելով բարենպաստ պայմաններ, զինծառայողներն անցել են հարձակման և ոչնչացրել պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կարևորագույն օբյեկտները։

