ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

«Եթե էկրանին չնայեինք, ապա հանգիստ կարող էինք ասել, որ Ալիևն է հայերեն խոսում». Մետաքսե Հակոբյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

Այսօր ԱԺ քառօրյա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոսելով Արցախի հիմնախնդրի մասին, հերթական անգամ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը ժամանակին բանակցային փաթեթով Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է նաև 2010 թվականին ընդունած «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

«Ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի մեզ համար լուծում համարվի։ Սա է իրականում այսօրվա հիմնական ասելիքը»,-իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։ 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի այս ելույթի մասին, նշեց, որ արդեն օրինաչափ է, որ նրա ելույթները հերթական նախապատրաստումն են հաջորդ անպատկերացնելի աղետին։

«Մինչ այս ելույթը, իմ հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ եթե նախկինում, մինչ այս անձի հայտնվելն իշխանության, մեր անվտանգությունը բխում էր կարգավիճակից, ապա հիմա այս մարդը, արդեն բավականին երկար ժամանակ է՝ ամեն ինչ տանում է նրան, որ «խաղաղության դարաշրջան» կոչվածով վերջնականապես մոռանա Արցախը։

Ըստ իս, շուտով մենք ականատես կլինենք, որ նրանք այդ աշխատանքներն ավարտել են, սա ամպրոպի նման է լինելու, կլսենք, որ Հայաստանի իշխանությունը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Նրա այն նախադասությունը, որ անվտանգությունից բխում է կարգավիճակը, միայն մեկ բացատրություն ունի՝ Արցախն Ադրբեջանի կազմում, այսինքն՝ որպես փոքրամասնություն Ադրբեջանի կազմում, որտեղ կան 100-120 հայեր, և նրանք կարող են ունենալ սեփական դպրոցի իրավունք կամ ապրելու իրավունք, որն ապահովելու է Ադրբեջանը։ Ես այստեղ այլ բացատրություն չեմ տեսնում, այս մարդը շատ պարզ դրա մասին բացատրում է։ Եթե մի պահ էկրանին չնայեինք, ապա հանգիստ կարող էինք ասել, որ Ալիևն է հայերեն խոսում, որովհետև նման տեքստ կարող էր գրել կա՛մ Ալիևը, կա՛մ Էրդողանը»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով, Փաշինյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց Ադրբեջանի տեսակետը, Հայաստանի ու Արցախի շահերից բխող որևէ միտք ու նախադասություն չկար։ Նա նաև նշեց, որ բոլոր անհաջողություններում մեղավոր են ոչ միայն երկրորդ և երրորդ նախագահները, այլև ամբողջ աշխարհը։

«Այսօր, ցավոք, մարդկանց կրթությունն այնպիսին է, որ նրա ցանկացած ելույթին ասում են՝ «բրավո», քանի որ չեն տիրապետում նույնիսկ Արցախի ու Հայաստանի նորագույն պատմությանը։ Այս մարդը խոսում է տգետ և ոչ քաղաքական լեզվով, ինչը երկրի ղեկավարին ամենաքիչը վայել չէ։ Եթե ուշադիր էիք, նա իր ելույթը փակեց հետևյալ նախադասությամբ, պետք է խոսակցականով ասեմ՝ «Հարգելի հայրենակիցներ, «փուռն» ենք տալիս Արցախը, և քիչ թե շատ ձեր չոքած խաղաղությունը կապահովենք»»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Ինչ վերաբերում է այս իրավիճակում Արցախի անելիքներին, Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ ապրիլի 13-ի ԱԺ հայտարարությունից հետո տեղի իշխանական պատգամավորները, Արցախի ողջ ժողովուրդը, արտախորհրդարանական ուժերը միավորվեցին և հայտարարեցին, որ Արցախի «կարմիր գծերի» վերաբերյալ ունեն նույն տեսակետը, ինչն ամբողջովին Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը դեմ է։

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք՝ գնալու ենք մինչև վերջ և ապրելու ենք Արցախում և Արցախում ապրելով՝ այդ ամենը թույլ չենք տալու»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>