Ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
Եթե նախկինում ԼՂ հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դրվում էր Ղարաբաղի կարգավիճակը ՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այսօր հիմքում դրվում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը։ Այս մասին ԱԺ նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները։ Սա մի խոսույթ է, որը հասկանալի է միջազգային հանրությանը և ավելի հասկանալի է դարձնում մեր նպատակները և ԼՂ խնդրի էությունը։ Բայց կա նաև մի կարևոր արձանագրում, որ ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»,- ասաց նա։