Ուկրաինան ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ։ Այս դիրքորոշումը նա հայտնել է չորեքշաբթի օրը՝ Ռումինիա կատարած այցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Ուկրաինայի նախագահը և իշխանությունների այլ ներկայացուցիչներ ստիպված կլինեն բանակցել Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ եվրոպացիները նույնպես պետք է մասնակցեն այդ բանակցություններին և հանդես գան՝ որպես անվտանգության երաշխավոր։
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը «նույն մայրցամաքում են»։ «Մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, մենք ցանկանում ենք, որ կրակը մի օր դադարի, և բանակցությունը վերսկսվի», - ասել է Մակրոնը։ «Մենք Ռուսաստանի հետ նույն մայրցամաքում ենք երեկ, այսօր, վաղը»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։