Հպարտ եմ, որ պապս դաշնակցական է եղել, հպարտ եմ երիտասարդ դաշնակցականներով, Հայաստանի համար պայքարողներով. Գաբրելյանով
Դիտել նաև
Կրեմլում զարմացած են, որ Փաշինյանը չի կարողացել 50 տոկոսից ավելի հավաքել․ Արամ Գաբրելյանով
Եթե մարդը վատ հարաբերություններ ունի ուղեղի հետ, նա պետք է բուժվի
Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացների համար Հայաստան մուտքի արգելքին. Պեսկով
Նիկոլը Հայաստանը վաճառում է մաս առ մաս․ Արամ Գաբրելյանով
Փաստորեն, ոչ թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է, այլ ՝ Նիկոլի գրպանի դիվանագետը․ Գաբրելյանով
Այսօր կարող եմ անկեղծորեն ասել, որ վերջապես Հայաստանի ընդդիմությունը դարձել է լուրջ ուժ. իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը:
«Վերջապես նրանք հասկացան, որ իրենց պետք է հզոր ուժ, որը կտապալի ազգի դավաճաններին։ Եվ Հայաստանի հրապարակներում հավաքված այս բոլոր հրաշալի մարդիկ վերածվել են քաղաքականապես կազմակերպված հզոր լեռնային գետի։ Ուշադրություն մի դարձրեք դավաճաններին, հիստերիկներին և նվնվացողներին. նրանք միշտ կան և կլինեն:
Հպարտ եմ, որ Զանգեզուրից իմ նախապապը դաշնակցական է եղել։ Ես հպարտ եմ երիտասարդ դաշնակցականներով: Ես հպարտ եմ այն հայերով, ովքեր ինչ էլ որ լինի, պայքարում են Հայաստանի վերածննդի համար։ Այսպիսով, եկեք հաղթենք», - գրել է նա: