Համաժողովրդական պայքարի երկու ամիսը՝ 1 տեսանյութում
«Զարթնիր Լաո» կարգախոսով ապրիլի 25-ից ակցիաներ են Հանրապետության ողջ տարածքում։ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Զուգահեռ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ են ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում։
«Դիմադրություն» շարժման գործողությունների շուրջ 2 ամիսը՝ 1 տեսանյութում։