Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ
Դիտել նաև
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Ինչպես՞ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել․ Արթուր Գևորգյան
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԽՔ Արմեն Գրիգորյանը
«...Մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ»,- Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ
Արմեն Գրիգորյանը պատասխանել է Օվերչուկին՝ Երևանի կուրսը չի փոխվի (տեսանյութ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ նա պետք է մասնակցի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին։
Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատավորին թույլատրել Գևորգյանին հունիսի 19-ից մինչև 25-ը բացակայել երկրից։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ հավանական ռիսկերի գնահատումը թողնում են դատարանի հայեցողությանը։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց թույլ տալ ընդդիմադիր պատգամավորին մեկնել երկրից։