Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ)
18
Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ) Մեր երկիրը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Մանուկ Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանին պետք չէ «խաղաղություն», որը կառուցվում է սեփական տարածքները սակարկելով Աէրացիայի գրեթե բոլոր շենքերի առաստաղները փլուզման շեմին են (տեսանյութ) Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները, Ահազանգում է Արթուր Խաչատրյանը PR-ի առողջապահություն Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Փաշինյանի ամենամեծ աջակիցները տանը նստածներն են (տեսանյութ) Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը. փաստաբան Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ)

Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի ԼՂ խնդրի հետ․ Փաշինյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ թեմաների: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:

Թույլ տվեք սկսել Ադրբեջանի հետ ստորագրած համաձայնագրից, որի պատճառով ուժեղ ճնշումների եք ենթարկվել, և ցուցարարները նույնիսկ հասան Ձեր տուն։ Ինչպե՞ս եք գնահատում այս պայմանագիրը հիմա։

– Կարծում եմ նկատի ունեք այն եռակողմ հայտարարությունը, որ ստորագրվել է իմ, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից։ Այդ հայտարարությամբ ուժի մեջ մտավ հրադադարը և վերջ տրվեց ամեն տեսակի ռազմական գործողություններին, և կարծում եմ այդ ժամանակ դա Լեռնային Ղարաբաղում բռնությանը վերջ դնելուն միտված քայլ էր: Պետք է նշեմ, որ այդ հայտարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, բայց հարկավոր է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ժամանակներում կկարողանանք անդրադառնալ ԼՂ խնդրին:

Ընդհատելով Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը, ցանկանում եմ նկատել` կոնկրետ այս հարցը ենթադրում է, որ երկու երկրների միջև կա Սահմանազատման հանձնաժողով, որը կքննի այդ հարցը։ Ի՞նչն է մինչ այժմ խանգարում նրա աշխատանքին։

– Իրականում մենք Ադրբեջանի հետ բազմաթիվ հարթություններում հաղորդակցություն ունենք, և Դուք իրավացի եք, վերջերս մենք կազմել ենք Սահմանազատման հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև, և շատ կարևոր է այդ աշխատանքը շարունակելը։ Ընդամենը մեկ հանդիպում է տեղի ունեցել, բայց արդեն համաձայնություն ունենք, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, իսկ երրորդ հանդիպումը` Բրյուսելում: Հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, և իհարկե երկկողմ աշխատանքի շնորհիվ, մեզ կհաջողվի դելիմիտացիայի ենթարկել մեր սահմանները։

Իսկ եթե այս հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։

– Իրականում Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով։

Երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է։

Կրկին ընդհատելով Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսակցությունը. հենց դա է զայրացնում ընդդիմությանը։ Ռուսաստանը, որը հովանավորն է այս համաձայնագրի կամ, ինչպես ասացիք, հայտարարության, համարվում է Հայաստանի դեմ դավադրության մեջ ներգրավված, և ավելի շատ աջակցում է Ադրբեջանին։

– Գիտեք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, բայց Ռուսաստանը շատ մտերիմ պետություն է նաև Ադրբեջանի համար։ Եվ այս պարագայում մենք տեսնում ենք Ռուսատսնի դերը որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, որը, ինչպես նշեցի, ստորագրվել է երեք կողմերի միջև։

Քանի որ անդրադարձաք Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին և ձեզ կապող դաշինքներին, ի՞նչ դիրքորոշում ունեք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի վերաբերյալ։

– Իհարկե, մենք շատ անհանգստացած ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց կարծում եմ, աշխարհի բոլոր երկրներն են անհանգստացած, որովհետև ի՞նչ ենք տեսնում հիմա։ Մենք տեսնում ենք աշխարհակարգի փլուզում, և ոչ մեկ չգիտի ինչպիսին կլինի հաջորդ աշխարհակարգը, և իհարկե, մենք աջակցում ենք բոլոր խնդիրների` երկխոսության ու խաղաղ ճանապարհով լուծմանը։

– Այո, Դուք ասում եք, որ բոլոր երկրները ուշի ուշով հետևում են, բայց Ձեր երկրի համար մի փոքր այլ է: Ձեր տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, ի՞նչ ազդեցություն դա կունենա, մանավանդ, որ վերջինս ենթարկվում է Արևմտյան խիստ պատժամիջոցների:

– Իհարկե, իրավիճակը հաճելի չէ մեզ համար տնտեսական առումով։ Բայց եթե անկեղծ լինեմ, առաջին եռամսյակում մենք արձանագրել ենք 8.6% տնտեսական աճ, և հույս ունենք կկարողանանք պահպանել այս դինամիկան։ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից հետո շատ մարդիկ և բիզնեսներ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան, քանի որ մենք ազատ տնտեսական գոտի ունենք, և թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են: Այս իրավիճակում մենք հույս ունենք, և կարծում եմ, ի վիճակի կլինենք կառավարել տնտեսական այս իրավիճակը։ Բայց իհարկե, ոչ միայն Ռուսաստանի տնտեսական վիճակն է ուղղակիորեն ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա, այլ նաև գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված օրինակ սննդի մատակարարման, գնաճի և շատ այլ գործոնների հետ։ Բայց այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են։

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ Ձեր երկիրը մյուսներից ավելի լա՞վ վիճակում է։ Դուք ենթարկվո՞ւմ եք որևէ ճնշման՝ լինի դա Մոսկվայից, թե Արևմուտքից, որոնք վերաբերում են Հայաստանի հատուկ հարաբերություններին Մոսկվայի հետ:

– Չեմ ժխտի, որ մեր երկրի և կառավարության վիճակը բավականին զգայուն է, բայց մենք փորձում ենք լինել ուղիղ, ազնիվ և վստահելի գործընկեր Ռուսաստանի, մեր եվրոպական և արևմտյան գործընկերների, մեր հարևանների համար։ Դա այնքան էլ հեշտ չէ, բայց կարծում եմ ղեկավարները նախատեսված են հենց այնպիսի իրավիճակների համար, ինչպիսին մենք այժմ ունենք, և մեր պարտականությունն է` կառավարել այս իրավիճակն ու պահպանել պատշաճ հարաբերություններ մեր գործընկերների հետ և ոչ մեկին չդավաճանել։

Ընդհատելով խոսակցությունը, եթե ձեր գործընկերների հետ հարաբերությունները նորմալ են, ապա ի՞նչ կասեք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին հարաբերությունների նոր էջ բացելու մասին. ո՞րն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը։

– Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ։

Ընդհատելով խոսակցությունը, խոսո՞ւմ եք արդյոք Թուրքիայի հետ փոխադարձ այցերի մասին:

– Չեմ կարող ասել, որ մենք դեռ ոչ մի արդյունք չենք գրանցել, որովհետև երկխոսության սկզբից հետո մենք Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ ենք սկսել, բայց սա մի բան է, որ մենք ունեինք նաև նախկինում։ Ես հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է։

Ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով Ձեր երկրի տարածքի միջով։

– Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով։

Դուք դրական եք արտահայտվում, մինչդեռ Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ ընդհանուր առմամբ վատ են, բացառությամբ Իրանի: Ոմանք իրականում զարմացած են, որ Իրանը, լինելով Իսլամական Հանրապետություն, կանգնեց ձեր կողքին Ադրբեջանի դեմ: Ինչպե՞ս եք բացատրում այս կեցվածքը:

– Մենք ունենք չորս հարևաններ և նրանցից երկուսի հետ ունենք շատ լավ հարաբերություններ, նկատի ունեմ Վրաստանին ու Իրանին։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որը նույնպես լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և մենք չունենք այնպիսի մտադրություն, որ չունենանք լավ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք ունեն լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Բայց հիմա մենք Իրանի հետ շատ սերտ կապեր ունենք, և իմիջիայլոց, հույս ունենք, որ Իրանի հետ համագործակցությամբ ի վիճակի կլինենք ընդլայնել մեր երկկողմ հարաբերությունները նաև Քաթարի հետ։ Մենք այժմ աշխատում ենք Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները զարգացնելու ուղղությամբ, և այժմ շատ ռազմավարական մի մայրուղու կառուցման փուլում ենք, որը կոչվում է Հյուսիս-հարավ և կապում է Վրաստանի հետ մեր սահմանն Իրանի հետ սահմանին։ Մենք հույս ունենք, որ այդ ծրագրի արդյունքում մեր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ կզարգանան։ Եվ իմիջիայլոց, Եվրասիական տնտեսական միությունը, ես արդեն ասացի, որ Հայաստանը դրա անդամն է, Իրանի հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, որը շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համատեքստում։

Թույլ տվեք եզրափակել հարցազրույցը արաբական երկրներ Ձեր այցերի անդրադարձով: Ի՞նչ եք ակնկալում արաբական աշխարհից:

– Պետք է նշեմ, որ Հայաստանում շատ ջերմ վերաբերմունք կա Արաբական աշխարհի նկատմամբ, որովհետև մենք ունենք ավանդական հարաբերություններ: Այժմ ես Հայաստանի ու Քաթարի միջև երկկողմ առևտրի աճի հույս ունեմ, որովհետև այս հիասքանչ երկրի հետ մեր երկկողմ հարաբերություններում առկա է շատ դրական քաղաքական միջավայր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>