Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ
12
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները (ուղիղ) Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին Ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից. փաստաբան Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան

ՔՊ-ական պատգամավորը 72 հազար դոլարով բնակարան է գնել Երևանում

ArmLur.am-ը ուսումնասիրել է ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիրը սկսած 2019 թվականից մինչեւ 2021 թվականը, ներառյալ:

Այսպես, պատգամավորի 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ թվով 8 անշարժ գույքի համատեղ սեփականատեր է. թվով 5 հողամաս, 5-ն էլ գտնվում են Քուչակ գյուղում, դրանք ձեռք են բերվել 2005 եւ 2006 թվականներին: Բացի այս, պատգամավորն ունի նաեւ անհատական բնակելի մեկ տուն, մեկ ավտոտնակ եւ հողին ամրակցված մեկ շինություն, որոնք եւս գտնվում են Քուչակում: Սրանք եւս ձեռք են բերվել 2005 եւ 2006 թվականներին:

Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ ՔՊ-ական պատգամավորն ունի երկու ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության UAZ մեքենա, որը պատգամավորին նվիրել են 2016 թվականին: Գուցե նա այն գնել է, բայց հայտարարագրում ձեւակերպված է որպես նվիրատվություն: Իսկ 2013 թվականի արտադրության Toyota ավտոմեքենան Ասատրյանը գնել է 2016 թվականին: Նույն տարում՝ 2019 թվականին Ասատրյանը 1 մլն դրամով վաճառել է 1985 թվականի արտադրության Kamaz բեռնատարը:

ArmLur.am-ը ուսումնասիրելով 2019 թվականի տարեկան հայտարարագիրը պարզեց, որ նրա բանկային հաշվին տարեսկզբին առկա է եղել 1 մլն դրամ, որը տարեվերջին դարձել է 8 մլն 918 հազար դրամ: Այն, ի դեպ, գոյացել է իր աշխատավարձից՝ Ազգային ժողովից ստացած: Նույն տարում Ասատրյանի կանխիկ դրամի չափն էլ է աճել. տարեսկզբին ՔՊ-ական պատգամավորն ունեցել է 100 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 5 մլն դրամ:

2020 թվականի տարեկան հայտարարագրում Ասատրյանի անշարժ գույքի քանակը պահպանվել է՝ 8-ն է: Ավտոմեքենաները երկուսն են՝ 2016 թվականին ձեռք բերված Toyota-ն եւ UAZ-ը: Բանկային հաշվին 2020 թվականի սկզվին առկա է եղել 227 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 258 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը 1 մլն դրամից դարձել է 1 մլն 500 հազար դրամ:

ՔՊ-ական պատգամավորի խորհրդարանից ստացած աշխատավարձը կազմել է 7 մլն 789 հազար դրամ, այսինքն՝ ամսական 649 հազար դրամ: Նա նաեւ ՀՀ առեւտրային բանկերից մեկից ստացել է 389 հազար դրամի չափով փոխառություն, վարկ: Պարզվում է՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ՔՊ-ական պատգամավորի կյանքում դրական փոփոխություն է տեղի ունեցել, նա բնակարանատեր է դարձել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա սեպտեմբերին 30 մլն 399 հազար դրամով կամ 72 հազար դոլարով բնակարան է գնել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: Գործարքի մյուս կողմը «Նորիկ-70» ընկերությունն է: Բանկային հաշվին 2021 թվականի սկզբին առկա է եղել 258 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 614 հազար դրամ: Իսկ կանխիկ դրամը 1.5 մլն դրամից դարձել է 700 հազար դրամ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորը բանկերից մեկից նախորդ տարի 27 մլն 350 հազար դրամ փոխառություն, վարկ է ստացել, իսկ 7 մլն 244 հազար դրամ էլ աշխատավարձն է կազմել: Ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորը բնակարանը գնել է վարկով: Պատգամավորի կինը՝ Կարինե Գեւորգյանը, ոչինչ չունի, ոչ անշարժ եւ ոչ էլ շարժական գույք: Միայն, բանկային հաշվին 2021 թվականի սկզբին ունեցել է 92 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 153 հազար դրամ: Պատգամավորի կնոջ կանխիկ դրամը տարեսկզբին 500 հազար դրամից դարձել է 900 հազար դրամ: Նրա աշխատավարձը կազմել է 876 հազար դրամ, որը ստացել է Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցից: Ի դեպ, Մաթեւոս Ասատրյանը մինչ պատգամավոր ընտրվելը, զբաղեցրել է այս մարզադպրոցի տնօրենի պաշտոնը: Պատգամավորի հետ համատեղ բնակվող չափահաս անձի՝ Մնացական Ասատրյանի ներկայացրած 2020 թվականի հայտարարագրում նշված է, որ ունի UAZ, GAZ մակնիշի ավտոմեքենաներ: Բացի այս, նա 2020 թվականի հոկտեմբերին, 2 մլն դրամով գնել է 2009 թվականի արտադրության BMW ավտոմեքենա:

Մեզ հայտնի դարձավ, որ Մնացական Ասատրյանի կանխիկ դրամը 2020 թվականի սկզբին կազմել է 20 մլն դրամ, որը տարեվերջին դարձել է 19 մլն դրամ: Թե որտեղից Ասատրյանին 20 մլն դրամ, հայտարարագրում նշված չէ: Հուսանք՝ Ասատրյանները մի օր հանրությանը կպարզաբանեն 20 մլն դրամի առաջացումը: Բացի այս, նա բանկերից մեկից ստացել է 1 մլն դրամի չափով փոխառություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>