ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարա ՄաքԴոնալդը ժամանել է Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Կարա Մաքդոնալդը գտնվում է Ադրբեջանում։
Այս մասին հայտնում են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից և մանրամասնում, որ պաշտոնյայի այցը նախատեսված է հունիսի 13-15-ը։
Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, ժողովրդավարության ակտիվիստների և իրավապաշտպանների, ինչպես նաև անկախ լրատվամիջոցների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հավելենք, որ Կարա ՄաքԴոնալդը Բաքու է մեկնել Հայաստանից, որտեղ հանդիպումներ է ունեցել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Աղբյուր՝ 24News.am