Անի Զախարյանը որոշել է չհանձնվել. արդարացում է պահանջելու
Դիտել նաև
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է ՄԻԵԴ
Արարատ Միրզոյանի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ. վերջինս ՀՀ-ից փաստաթղթեր է պահանջել
Չինարիի հայտնի գործով ՄԻԵԴ-ն ընդդեմ Ադրբեջանի վճիռ է կայացրել
Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 30-ին։ Զախարյանը, ով հունիսի 29-ին մեկուկես տարվա ազատազրկման է դատապարտվել, պահանջում է արդարացման դատավճիռ։ Հիշեցնենք, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվում։ Անի Զախարյանին չէր գոհացրել դատավճիռը, նա հայտարարել է, որ պատրաստվում է դիմել ՄԻԵԴ։
Նա մեղադրվում է մի խումբ անձանց դիտավորությամբ ուրիշի գույքը վնասել դրդելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ ՊՊԾ գունդը գրավելուն հաջորդած ցույցերի և հավաքների ժամանակ բարձրախոսով հնչեցրել է ոստիկանական ավտոմեքենան ջարդելու և վնասելու կոչեր»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: