ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Երևան
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը տարածաշրջանային այ կկատարի Հարավային Կովկաս, հայտնում է Պետդեպի կայքը:
Հունիսի 14-19-ը Դոնֆրիդը կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան:
Երևանում Դոնֆրիդը կլինի հունիսի 18-ին, նա հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այցի նպատակն է ընդգծել ԱՄՆ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը։