ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հանուն գազի և ՌԴ-ից էներգետիկ կախվածության թուլացման՝ ԵՄ-ն գնալու է Արցախի ու Հայաստանի շահերի դեմ․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Եվրոպան ձգտում է ամեն գնով ձերբազատվել ռուսական էներգետիկ կախվածությունից, այն աստիճանի, որ պատրաստ է նույնիսկ աչքերը փակել ժողովրդավարության ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը ԵՄ-ում դիտարկվում է, որպես ՌԴ-ին փոխարինող գազամատակարար երկրներից մեկը: Պատահական չէր, որ 2018թ.-ին ակտիվ աջակցություն ստացած, իսկ հետագայում նաև ողջունված «թավշյա հեղափոխությունը» ԵՄ-ի սրտով էր:

Պատահական չէր, որ Նիկոլի քաղաքական հիմարությունների և դրա արդյունքում Ադրբեջանի ստացած քարտ բլանշով հրահրված 44-օրյա պատերազմի ընթացքում, ժողովրդավարական Եվրոպան առ այսօր չի դատապարտել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված անմարդկային ագրեսիան:

Պատահական չէր, որ Հայաստանի իշխանությունը զավթած մի շարք սորոսածին պաշտոնյաներ, պատերազմի նախօրեին, «կրծքով» պաշտպանում էին ադրբեջանական նավթամուղերն ու գազամուղերը: Պատահական չեն այն խոսակցությունները, որ 2021թ. արտահերթ ընտրություններում, ՀՀ-ում ԵՄ դեսպանները շունչները պահած հետևում էին Նիկոլի հաղթանակին, որպեսզի շարունակեն ԵՄ շահերից բխող և Ադրբեջանին սիրաշահող քաղաքականությունը:

Պատահական չէ, որ բրյուսելյան բանակցություններով ստիպում են, որպեսզի դավադրության մեջ թաթախված Նիկոլը հրաժարվի Արցախի կարգավիճակի հարցից ու կեղծ խաղաղության պայմանագիր ստորագրի:

Պատահական չէ, որ ոստիկանները բիրտ ուժով ճնշում են Արցախի և Հայաստանի շահերի համար պայքարող քաղաքացիներին, իշխանության քննադատները բանտարկվում են, երկրում ընդդիմադիրների նկատմամբ իրականացվում է պատվիրված դատավարություններ իսկ ԵՄ ներկայացուցչությունը ողջունում է ՀՀ կառավարությանն ու հայկական «ժողովրդավարությունը»: Այս ամենը, իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որովհետև մի փոքր պատկերացում ունենք աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներից, բայց մեր խնդիրն է դիմանալ և մինչև վերջ չզոհաբերվել օտար քաղաքական, էներգետիկ, կոմունիկացիոն և տնտեսական շահերին: Պատմության ընթացքում շատ ենք տուժել՝ հենց զոհաբերվելու պատրաստակամության արդյունքում, ինչպես նաև ներքին դավաճանների շնորհիվ: Բավական է, որքան զոհաբերվեցինք՝ տարածքներ, մարդկային կյանքեր, սեփական անվտանգություն և այլն: Ուկրաինայի պատերազմից հետո, այս գործընթացն ավելի ցայտուն է դարձել:

ԵՄ-ում գտնում են, որ Ադրբեջանը կարող է փոխարինել ՌԴ-ից ստացվող գազի որոշ ծավալը: Մինչ այս ձմեռ, Ադրբեջանի պատճառով Արցախը շուրջ երկու շաբաթ սառչում էր առանց գազի, այդ ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է 30%-ով ավելացնել դեպի Եվրոպա գազամատակարարումը: Միայն այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 2,6 մլրդ խ/մ: Բրյուսելի համար ադրբեջանական այդ առաջարկը գտնված երազ էր: Մայիսի 18-ին Եվրահանձնաժողովի նոր էներգետիկ պլանով առաջարկվում է 30%-ով կրճատել Ռուսաստանից ստացվող գազի ծավալները, այն փոխարինելով այլ աղբյուրներով:

Բրյուսելի համար ադրբեջանական այդ առաջարկը գտնված երազ էր: Մայիսի 18-ին Եվրահանձնաժողովի նոր էներգետիկ պլանով առաջարկվում է 30%-ով կրճատել Ռուսաստանից ստացվող գազի ծավալները, այն փոխարինելով այլ աղբյուրներով: 2021թ-ին ԵՄ-ն ՌԴ-ից ստացել է 155 մլրդ խ/մ գազ: Ադրբեջանը մոտակա տարիներին, դեպի ԵՄ իր գազային մատակարարումները կարող է հասցնել մինչև 20 մլրդ խ/մ, ինչը կազմում է ՌԴ-ից ԵՄ գազի կախվածության 1/8-րդ մասը, այնուամենայնիվ ԵՄ-ն կարծես թե պատրաստ է հանուն դրա կատարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները և համագործակցել դիկտատոր Ալիևի հետ, ինչպես նաև աջակցել դիկտատորի վերածված Նիկոլին: Երկու ամիս առաջ Եվրախորհրդարանը 635 կողմ ձայնով դատապարտեց Ադրբեջանին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար, սակայն կարճ ժամանակ հետո՝ մայիսին այդ բանաձևը մոռացվեց, ԵՄ-Ադրբեջան բարձր մակարդակով անցկացված էներգետիկ քննարկումների ֆոնին:

Ադրբեջանն, անկասկած, շարունակելու է օգտագործել էներգետիկ լծակները՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ իր բոլոր պահանջները մեկ առ մեկ կատարելու համար: ԵՄ-ն հանուն գազի և հանուն ՌԴ-ից էներգետիկ կախվածության թուլացման՝ գնալու է Արցախի ու Հայաստանի շահերի դեմ: 44-օրյա պատերազմից մեկ տարի հետո, 2022թ. Բաքուն ավելացրել է իր ռազմական ծախսերը՝ հասցնելով այն 2,6 մլրդ դոլարի, ինչն իր ՀՆԱ-ի 5%-ից ավելի է: Այսօր էլ մեծ թափով այն վերազինվում է, ձեռք բերելով սպառազինություն և ռազմական տեխնիկա:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նկրտումները չեն սահմանափակվելու և օգտվելով իր դերակատարությունից ու Թուրքիայի անմիջական աջակցությունից՝ շարունակելու է անմիջական սպառնալիք հանդիսանալ նիկոլիզմի պատճառով թուլացած ու անօգնական դարձած Հայաստանի ու Արցախի համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>