Արամ Սիմոնյանի ընտանիքը մերժել է ԵՊՀ ռեկտորի առաջարկը
Դիտել նաև
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Արամ Ա կաթողիկոսը դասախոսություն է կարդացել Վատիկանում
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին
«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հուղարկավորության արարողությունն էր՝ Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցուց։ Նրա թաղման կապակցությամբ կառավարական հանձնաժողով էր ձեւավորվել։ Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այցելել է Սիմոնյանների ընտանիքին եւ առաջարկել հուղարկավորությունն իրականացնել Երեւանի պետական համալսարանից, որտեղ 13 տարի ռեկտոր է աշխատել Արամ Սիմոնյանը, սակայն ընտանիքը մերժել է առաջարկը։
Այս իշխանությունը մեկ տարի շարունակ հալածում էր Արամ Սիմոնյանին եւ պարտադրում, որ հրաժարական տա, որպեսզի զավթեն ռեկտորի աթոռը եւ հանձնեն Հովհաննես Հովհաննիսյանին։ Ընտանիքը չի ներել դա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

