«Մարդ ենք, բոլորս էլ հոգնում ենք». Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Հոգնում ենք… մի օր ամենքս էլ հոգնում ենք՝չհասկացված լինելուց, անընդհատ նույն պատին զարնվելուց, անլուծելի հարցերի լուծումը հա փնտրելուց… հոգնում ենք, սրտանց ու անկեղծ, հոգնում՝ անօգնական ու անօգուտ մեր վիճակից…
Մի օր հոգնում ենք ինքներս մեզ ու աշխարհի հետ պայքարից…
Հոգնում ենք անդառնալի վատնված ժամանակից, անդադար պինդ կամ ուժեղ լինելուց…
Անընդհատ ինչ-որ բան ապացուցելուց…
Հոգնում ենք՝ հազար տարվա ծանոթից շնչահեղձության աստիճան հիասթափվելուց կամ մի հազարերորդ անգամ նույն ծուղակն ընկնելուց….
Մարդ ենք, բոլորս էլ հոգնում ենք… նորմալ է…
Ես էլ.. երբեմն մահու չափ եմ հոգնում՝ ամենից ու ինձնից…
Բայց վերջում շունչս առնում եմ ու նայում ՎԵՐ…
«Կհոգնենք» մի այլ կյանքում:
Հիմա ապրել է պետք: Թեկուզ ատամները սեղմած, բայց ապրել՝ վեր նայելով էդքան բան»: