Bloomberg. Դանիան և Նիդեռլանդները դեմ են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալուն
Ուկրաինան կարող է ստանալ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ. ԵՄ անդամների մեծամասնությունը կողմ է երկիրը դաշինքի մեջ մտնելուն, սակայն Նիդեռլանդներն ու Դանիան դեմ են, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Նման կարգավիճակ ստանալը կարևոր քայլ է Կիևի՝ ԵՄ-ին միանալու համար։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Եվրահանձնաժողովը հավանություն տա այդ կարգավիճակը տալուն երկրին, դաշինքի բոլոր երկրները պետք է աջակցեն նրա որոշմանը։
«Եվրահանձնաժողովի վերջնական կարծիքը, նույնիսկ եթե այն դրական է, կպահանջի անդամ երկրների հավանությունը՝ նախքան Ուկրաինային պաշտոնապես կարգավիճակ շնորհելը»,- նշում է Bloomberg գործակալությունը։
Դաշինքի առաջնորդները պատրաստվում են այս հարցը քննարկել Բրյուսելում հունիսի 23-24-ը։
Zham.am