Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք
Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Պատերազմ Արցախում
Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

«Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ...»․ Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ...

«Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ...»: Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ...

Զոհված զինծառայողների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի մայիսի 31-ին, երբ հարազատները տարածեցին նաև սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով՝ գետնին նետված վիճակում։

Հիշեցնեմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն՝ հուղարկավորելու համար։

Դեռեւս այս տարվա փետրվար ամսին ինձ էին դիմել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, ովքեր իրենց դժգոհությունն էին արտահայտել ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմինների մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ քրեական գործով հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի որոշման վերաբերյալ։ Ամիսներ շարունակ զբաղվել եմ խնդրով, պաշտոնական գրագրություն ունեցել:

Եւ վերջերս ՀՀ գլխավոր դատախազից ստացել եմ բացատրություն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի հիշյալ որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Գարիկ Գալիկյանը, որի քննարկման արդյունքում Կոտայքի մարզի դատախազի կողմից որոշում է կայացվել բողոքը մերժելու մասին: Օրերս տեղեկացա, որ փաստաբանը դատական կարգով բողոքարկել է նաեւ քննիչի ու դատախազի որոշումները: Հերթական դատական նիստը նշանակված է սույն թվականի հուլիսի 1-ին։

Ինչ է սա նշանակում. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները նկուղի գետնին քարշ տալով տեղափոխելը (մարմիններն անարգելը) ու նկուղում առանց համապատախան պայմանների պոլիէթիլենային տոպրակներով պահելը մնացել է անպատիժ: Դատախազներն ու քննիչները հանցանք չեն տեսել այդ գործողություններում:
Իսկ գերատեսչական թիվ մեկ պատասխանատու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը միայն ներողոթյուն խնդրեց կատարվածի համար:

44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մոր՝ Նաիրա Մարգարյանի խոսքերն եմ հիշում մեր հանդիպման ժամանակ, եւ տողերը կանգնում են կոկորդիս. «Տղայիս տեսա երազում: Հին շինություն էր՝ սպիտակ պատերով, դուռը բացեցի, մութ սենյակում գետնին նստած էր տղաս։ Ասաց. «Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ...»: Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ...
Հետևողական եմ լինելու, պիտի պատժվեն մեր հերոսների աճյուններն անարգողները ներքևից վերև՝ ամենավերև:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>