Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. Քաշաթաղից տարհանված ընտանիքում ծնվել են 12-րդ եւ 13-րդ զավակները
Դիտել նաև
2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ
Լույս աշխարհ է եկել Էրիկ Կարապետյանի առաջնեկը. Լուսանկար
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ասատուրյանի եղբայրը. Տեսանյութ
Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի քույրը
«Արմենիա» ԲԿ-ում երեխան մահացած է ծնվել
Արտաշատի Բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ. ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել Արարատի մարզում։ ԲԿ-ից հայտնում են, որ խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։ Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ ԲԿ-ի փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։
Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում են խաղաղ ու անհոգ մանկություն, նրանց և բոլոր մանուկներին։

