Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Դիտել նաև
Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ)
Ռուսական կողմը սպասում է Երևանից պաշտոնական հաղորդագրությունների
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Վերջնագիր կլինի այն ժամանակ, երբ Պուտինն ասի այն, ինչ հիմա Լավրովն է ասում․ Հայկ Խալաթյան (տեսանյութ)
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը:
«Մենք քննարկել ենք Հարավային Կովկասում գործող «3+3» ձեւաչափը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։ Ես շնորհակալ եմ Ռուսաստանին այդ հարցերում ցուցաբերվող աջակցության համար», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
«Թուրքիան գտնում է, որ համապարփակ խաղաղ համաձայնագրի ստորագրումը, հատկապես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, կարեւոր է տարածաշրջանում կայունության համար», - հավելել Է Չավուշօղլուն: