44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը զավակ է ունեցել
Դիտել նաև
Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը
Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել
Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային․ նոր մանրամասներ
Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ)
Անծանոթ մարդկանց են գրանցել Սոնա Աղեկյանի տան հասցեում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը զավակ է ունեցել: Այս առնչությամբ բժիշկ գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում արել.
«Ինքը ուրիշ է… հերոսածին մայրիկից ծնված, բոլորիս նոր կյանք տված Վանեն է։
Եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում ու դրանից հետո կյանքը կանգ էր առել, բայց Վանեի ծնունդը ուժ եւ կյանք տվեց իրենց ընտանիքին։
Տիկին Անգելինան յուրահատուկ կին է. իր բարիությունը սահմաններ չունի։ Բուժումների բարդ ու ոչ այնքան հարթ ճանապարհը անցել ենք միասին. չնայած մեծ վշտին, իրենից բացարձակ նեգատիվ էներգիա չէր գալիս, այլ հակառակը՝ վստահություն, սեր, հոգատարություն:
Շնորհակալ եմ շատ փոխադարձ սիրո եւ հարգանքի համար»:

