Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան
12
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները (ուղիղ) Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին

ՊՊԾ պետի կողմից օպերատորին «քացի տալու» դեպքով ՔԿ-ն որոշում է կայացրել մերժել քրգործ հարուցելը

Հունիսի 7-ին լրացավ Քննչական կոմիտեում ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի միջադեպի մասով նյութերի նախապատրաստման ժամկետը:

Armlur.am-ը դիմել է Քննչական կոմիտեի լրատվական բաժին՝ հասկանալու համար, թե, ի վերջո, ի՞նչ որոշում կայացվեց, հարուցվե՞ց քրեական գործ, թե՞ ոչ։


«ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և նրա աշխատակցի կողմից առևերույթ հակաօրինական արարքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումների կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել և հիմնավորվել է, որ 2022թ. մայիսի 02-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման մասի մոտակայքում լրագրող Նարե Գևորգյանի, օպերատոր Արման Ղարաջյանի և մյուս կողմից Սարգիս Հովհաննիսյանի ու Էդգար Պապինյանի միջև միջադեպը սկսվել է այն պահից, երբ Ս.Հովհաննիսյանը բջջային հեռախոսազրույց ունենալու ընթացքում պահանջել է խոսափողը հեռացնել իրենից և չնկարահանել, սակայն Նարե Գևորգյանն այդ պահանջին որևէ կերպ չի արձագանքել, ավելին՝ շարունակել են նկարահանել և հարցեր տալ, ինչից հետո միայն Սարգիս Հովհաննիսյանը Նարե Գևորգյանի ձեռքում առկա խոսափողը հրել է մի կողմ:

Միաժամանակ պարզվել է նաև, որ Էդգար Պապինյանը «MediaHub.am» լրատվական կայքի օպերատոր Արման Աշոտի Ղարաջյանի կողմից դեպի ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը մոտենալն ու վերջինիս տեսանկարահանելը կանխելով, ցանկացել է բացառել Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքային բնույթի խոսակցության հրապարակումը, այսինքն՝ վերջինիս գործողությունները բացառապես հետապնդել են Սարգիս Հովհաննիսյանի՝ ՀՀ օրենսդրությամբ պաշտպանվող հեռախոսային խոսակցության գաղտնիությունն ապահովելու նպատակ:


ՀՀ սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք»:

ՀՀ սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ (…)»:

Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ՀՀ սահմանադրության և դրանից բխող՝ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համատեքստում Սարգիս Հովհաննիսյանի և մյուս անձանց՝ իրենց չտեսանկարահանելու պահանջն անհրաժեշտ է դիտել բացարձակ իրավաչափ և արձանագրել, որ նման պահանջ ստանալուց հետո լրագրողը պարտավոր էր դադարեցնել իր գործողությունները, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցազրույցի և նկարահանման նախաձեռնությունը եղել է միակողմանի:

Նման պայմաններում լրագրող Նարե Գևորգյանի և օպերատոր Արման Ղարաջյանի գործողությունները եղել են ոչ օրինաչափ, հետևաբար Սարգիս Հովհաննիսյանի և Էդգար Պապինյանի գործողություններում բացակայում են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Հովհաննիսյանի կողմից Ա.Ղարաջյանին ոտքով հարվածելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, վերջինս հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ պատճառաբանելով, որ հարվածից մարմնական վնասվածք չի ստացել, իսկ համաձայն դատահետքաբանական և դատաապրաքագիտական համալիր փորձաքննության եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված տեսախցիկի արտաքին մակերեսների հետազոտությամբ հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով մերժելու մասին»,-հայտնել են Քննչական կոմիտեից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին ծանուցում էր ուղարկելու՝ նախաքննական մարմին ներկայանալու եւ միջադեպի մասով բացատրություն տալու համար:

Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում: Բացատրությունները լսելուց, ապացույցներն ու հիմքերը ուսումնասիրելուց հետո նախաքննական մարմինը կորոշի` հարուցել քրեական գործ դեպքի առթիվ, թե ոչ: ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Ղալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի դեմ։ Այդ դեպքի առնչությամբ բոլոր փաստերը Քննչական կոմիտեում են, եւ դժվար է պատկերացնել, թե ինչ հիմքով պետք է քրգործի հարուցումը մերժվի նախաքննական մարմնում. հանցակազմն ակնհայտ է:

Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>