Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին
Դիտել նաև
Հունաստանը միջոցներ կտրամադրի՝ Հայաստանում զինամթերքի արտադրության համար
«Համերաշխ ենք հույն ժողովրդի հետ». Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հղել Հունաստանին
«Մտովի համայն աշխարհի հայության հետ ենք». Հունաստանի ԱԳ նախարար
Հունաստանը փակել է երկինքը Բելառուսից եկող ինքնաթիռների համար
Հունաստանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինուժի կողմից
Թուրքիայի իշխանությունները կոչ են արել Հունաստանին դուրս բերել իր զինված ուժերը Էգեյան ծովի կղզիներից, հայտնում է Associated Press-ը։
«Կա պայմանավորվածություն, որը խախտում է Հունաստանը։ Եթե Հունաստանը չդադարեցնի այդ խախտումը, կղզիների ինքնիշխանության հարցը կդրվի քննարկման», - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Անցյալ շաբաթ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան կհրաժարվի մի շարք կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանության անվերապահ ճանաչումից, եթե Աթենքը չդադարեցնի այնտեղ զենք տեղադրել։