Հունիսի 8-ին՝ քննարկում, 9-ին՝ հանրահավաք․ «Դիմադրություն» շարժումը հայտարարել է առաջիկա անելիքների մասին
Դիտել նաև
Փաշինյանի գրկից վերջերս իջած մարդը չի կարող շարժմանը պահանջներ ներկայացնել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Սպառնացել են՝ եթե հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն
Փաստում ենք՝ մեր պայքարը ոչ միայն չի մարել, ամեն օր նոր հաջողություններ ենք արձանագրում. Դանիելյան
Բոլոր առումներով մասնակից ենք լինելու մեր ժողովրդի կյանքին․ այսօրվա հանրահավաքը կայանալու է. Բագրատ սրբազան
Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չլինելու. լինելու մա՛րդ. Վահե Հովհաննիսյան
«Դիմադրություն» շարժումը հայտարարել է հունիսի 8-9-ի անելիքների մասին։ Ըստ այդմ՝ հունիսի 8-ին՝ ժամը 20.00, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Հայաստանը երեկ, այսօր և վաղը թեմայով» քննարկում, որին կմասնակցեն ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ պատգամավորները։
Հունիսի 9-ին՝ ժամը 19.30, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Դիմադրություն» շարժումը երթով գնացել է Հայաստանում ԵՄ գրասենյակ, որտեղ բողոքի ակցիա է արել, ապա ԵՄ գրասենյակ փոխանցել ընդդիմադիր երկու խմբակցությունների հայտարարությունը, որում ԵՄ գրասենյակին և ԵՄ դեսպանին մեղադրում են այս օրերին ցուցարարների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունների վրա աչք փակելու մեջ։