Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն իրավիճակն Հարավային Կովկասում
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները վաղը բանակցություններ կանցկացնեն Անկարայում, հաղորդում է Sputnik Азербайджана -ը:
Նշվում է, որ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը եւ զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Ուկրաինայում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում եւ Սեւծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայից հետո Լավրովը՝ հունիսի10-ին, կժամանի Երևան։

