Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Հունիսի 3-ի դեպքերի մասով քանի՞ ոստիկանի դեմ է քրգործ հարուցվել. Արծվիկ Մինասյանը դիմել է դատախազությանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցում է ուղարկել Գլխավոր դատախազությանը՝ կապված հունիսի 3-ի դեպքերի հետ: Հարցման բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«2022թ հունիսի 4-ին քննչական կոմիտեն գրավոր տեքստով և տեսագրությամբ հայտարարություն է տարածել՝ (տես հղումը՝ https://investigative.am/news/view/zangvacayin-ankargutyunner-hunisi_4.html) կապված 2022թ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած որոշ դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի առթիվ։

Քննչական կոմիտեի հայտարարության մեջ կատարված են հաստատական պնդումներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ձևավորում է պատկերացում, իբրև թե տվյալ քրեական գործի շրջանակներում  բոլոր ձերբակալված անձինք, ինչպես նաև քաղաքական ընդդիմության՝ «Դիմադրության» շարժման և երթի կազմակեչպիչները կատարել են քրեական օրենսգրքով արգելված՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման և դրանցում մասնակցության հանրորեն վտանգավոր արարքները: Թեև հայտարարության ծանուցում հատվածում նշում է կատարվում, թե իբր ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, սակայն հայտարարությամբ նրանք, ըստ էության ներկայացվում են որպես հանցագործներ: Սա Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտում է: Նախ իրականությունը ներկայացվում է հստակ քաղաքական ուղղորդմամբ, խեղաթյուրված և միակողմանի: Բացի այդ, առերևույթ արարքները ներկայացնելով որպես հաստատական պնդումներ, քրեական վարույթ իրականացնող մարմինը ի հակառակ Քրեական դատավարության օրենսդրության, ոչ միայն խախտում է անձանց անմեղության կանխավարկածը, այլ նաև գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման քրեական արդարադատության (արդար դատաքննության), նորմ-սկզբունքները։

Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի, ինչպես նաև հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջնորդվելով Սահմանադրությամբ, հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքով, «Ոստկանության մասին», «Ոստկանության զորքերի մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված, իրավասու պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև դատախազին վերապահված լիազորություններն ու դրանց իրականացման կարգերը, նկատի առնելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածները, սեղմ ժամկետում ակնակլում եմ ստանալ հետևյալ հարցերի պատասխանները`

  1. Ինչո՞վ է հիմնավորվում 2022թ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացված հավաքի առնչությամբ քննչական կոմիտեի՝ ակնհայտ քաղաքական ուղղորդվածություն, իրականությունը միակողմանի և խեղաթյուրված ներկայացնելու հայտարարության բնույթն ու նպատակը: Տվյալ գործով նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացննելու համար արդյո՞ք ստեղծվել է դատախազական խումբ: Եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել խմբի ղեկավարի և կազմի մեջ ընդգրկված դատախազների անունները, եթե ոչ՝ ապա ո՞վ է իրականացնում դատախազական հսկողությունը:
  2. Արդյո՞ք գնահատվել է ոստիկանության գործողությունների (անգործության) իրավաչափությունն ու համաչափությունը, ինչպես նաև պետական պահպանության ծառայության ներգրավվածության իրավական հիմքներն ու վերջիններիս գործողություններրի օրինականությունը՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացված և դեպի Դեմիրճան փողոց տեղաշարժվող հավաքին միջամտելիս: Ակնկալում եմ նաև ամփոփ տեղեկատվություն ինչպես ոստիկանության ստորաբաժանումների, այնպես էլ ՊՊԾ կազմի և քանակի, նրանց ներգրավվածության իրավական հիմքերի, տարբերակիչ համազգեստների (տարբեր գույնի բերետներ, դիմակավորված անձինք, առանց համագեստի համակարգերի աշխատակիցներ և այլ) վերաբերյալ:
  3. Ի՞նչ կարգով, ե՞րբ և ու՞մ կողմից է գնահատվել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացված, ինչպես նաև դեպի Դեմիրճյան փողոց տեղաշարժմամբ նկարագրված հավաքի բնույթը: Գնահատվել է արդյո՞ք ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պարտականության կատարումը, օրինակ՝ որքանով է պահպանվել հետևյալ պահանջը. «եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»։
  4. Պահպանվել է արդյո՞ք «Ոստկանության զորքերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն է, «խաղաղ, առանց զենքի հավաքները կամ հանրային միջոցառումները կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունն արգելվում է»: պահանջը, ինչպես նաև նույն օրենքի 16-18 հոդվածներով սահմանված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերը, պայմանները և սահմանները, այդ թվում՝ այն պահանջը, ըստ որի Ոստիկանության զորքերի հրամանատարը պարտավոր է Ոստիկանության պետին և դատախազին անհապաղ տեղեկացնել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին (խնդրում եմ նաև տրամադրել վերջիների վերաբերյալ մանրամասը տեղեկատվություն՝ քաղաքացիական անձանց և ոստիկանական ծառայողներին պատճառված վնասվածքների վերաբերյալ): Պահպանվել է արդյո՞ք «Ոստկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի պահանջը, որի համաձայն, «Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ …,.. ինչպես նաև խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ..: Սույն կետով նշված իրավական գնահատականներով խախտումների դեպքում, ի՞նչ քրեադատավարական ներգործության միջոցներ է ձեռնարկել դատախազությունը՝ ոստիկանության կողմից առերևույթ ապօրինի, բիրտ, ոչ համաչափ գործողությունների, այդ թվում՝ հատուկ միջոցների օգտագործման առնչությամբ:
  5. Հեռուստատեսությամբ և/կամ համացանցում տարածված հանրամատչելի տեսանյութերի և տեսագրությունների (մի քանի օրինակներ ներկայացնում եմ հետևյալ հղումներով՝ https://yerkir.am/news/view/272560.html, https://yerkir.am/news/view/272561.html, https://yerkir.am/news/view/272562.html, https://www.yerkir.am/news/view/272567.html, https://yerkir.am/news/view/272518.html, https://www.youtube.com/watch?v=xOcG4FP5rYY, https://www.youtube.com/watch?v=2HuSqspSEW4) առնչությամբ արդյո՞ք դատախազությունը տվել է քրեական գործ հարուցելու կոնկրետ ցուցումներ՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցներում կատարված, ինչպես նաև բերման ենթարկելիս ոստիկանական համազգեստով անձանց կողմից քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնությունների և ծեծի բազմաթիվ դեպքերի, ինչպես նաև քրեադատավարական ներգործության միջոցներ կիրառելու ժամանակ անձանց իրավունքների և ազատությունների խախտման դեպքերի առնչությամբ: Խնդրում եմ ներկայացնել այս առիթով արդյոք՞ քրեական գործեր կան հարուցված, որքա՞ն ոստիկաններ, ՊՊԾ աշխատակիցներ և քննիչներ են ներգրավված որպես կասկածյալ կամ մեղադրյալ»:

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>