Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ)
18
Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանը բացահայտել են իրենց իրական ծրագրերը (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթն Էրեբունիում (տեսանյութ) Մեր երկիրը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Մանուկ Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանին պետք չէ «խաղաղություն», որը կառուցվում է սեփական տարածքները սակարկելով Աէրացիայի գրեթե բոլոր շենքերի առաստաղները փլուզման շեմին են (տեսանյութ) Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները, Ահազանգում է Արթուր Խաչատրյանը PR-ի առողջապահություն Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Փաշինյանի ամենամեծ աջակիցները տանը նստածներն են (տեսանյութ) Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը. փաստաբան Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ)

Ո՞ւմ մեղքով է տապալվել խոշոր ծրագիրն Արցախում, և ինչո՞ւ չի ընտրվել շինարարության ավելի էժան տարբերակը

«Փաստ» օրաթերթը գրում է. «2021 թ.-ի հուլիսի 16-ին Արցախի Հանրապետության և «Նավասարդ Ագրոյի» միջև՝ ի դեմս ՍՊԸ-ի հիմնադիր Գարիկ Նավասարդյանի, կնքվել էր հուշագիր, որի համաձայն, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մինչև նույն թվականի նոյեմբերի 16-ը պետության միջոցներով պետք է կառուցվեր թռչնաֆաբրիկա:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասում է ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը:

Համացանցում այս մասին տեղեկատվության փնտրտուքը ևս անարդյունք չի մնում: ԱՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2021 թ.-ի հուլիսի 17ին Արայիկ Հարությունյանն ընդունել է «Նավասարդ Ագրո» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Նավասարդյանին և գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունը ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ Ագրո» ընկերությունը: Ծրագրի շնորհիվ լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը. յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն, ինչի համար ամեն ամիս ստանալու է մոտ 120 000-150 000 դրամ եկամուտ»:

Ենթադրելի էր, որ եթե հիմա այցելենք Մաճկալաշեն, ապա կտեսնենք այնտեղ գործող թռչնաֆաբրիկա, բայց պարզվում է, որ իրականությունն այլ է: Այսօր Գարիկ Նավասարդյանին մեղադրում են, որ վերջինս հափշտակել է հավերի ձեռքբերման համար տրամադրված գումարը: Բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության:

Արմինե Մելքոնյանն ասում է՝ պատերազմի ժամանակ Հաթերք գյուղից տարհանված բնակիչներին տեղավորել էին Սևանի ափին, և Գարիկ Նավասարդյանի ու իրենց ընկերների հետ լուծում էին նրանց սննդի հարցը:

«Այդ օրերին անգամ մեկ ձու չենք վաճառել, ամբողջը տրվել է տարհանվածներին ոչ միայն Սևանում, այլ նաև մյուս շրջաններում: Նաև բանակ ենք ուղարկել: Ես սրա մասին չէի խոսի բնավ, ուղղակի այս իրավիճակում բարձրաձայնում եմ՝ ցույց տալու, թե ինչպիսին է Գարիկի նվիրվածությունը հայրենիքին ու մարդուն: Պատերազմն ավարտվեց: Գարիկն ասաց՝ այն ծրագիրը, որոնք «Ապագա» և «Դար» հիմնադրամների միջոցով իրականացնում ենք մեր գյուղում, նաև Արցախում կյանքի կկոչենք:

Գաղափարը հետևյալն է՝ 300 հավ ենք տալիս գյուղացիներին, նրանք ձուն վաճառում են «Նավասարդ Ագրոյին», օգուտ ստանում, իսկ «Նավասարդ Ագրոն» այդ ձվի ողջ սպառումը վերցնում է իր վրա. մենք համապատասխան պայմանագրեր ունենք և ապրանքն արտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն: Երբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ներկայացրեցինք ծրագիրը, հավանեց, տվեց իր համաձայնությունը՝ ասելով, որ սկսենք աշխատանքները: Թռչնաֆաբրիկայի կառուցման գումարը՝ շուրջ 323 մլն դրամ, տալու էր Արցախի կառավարությունը, իսկ թռչնաֆաբրիկան կառուցելուց հետո պետության ֆինանսավորմամբ (52 մլն դրամ) «Նավասարդ Ագրոն» պետք է ձեռք բերեր 15 հազար թև թռչուն: Այսինքն՝ հուլիսի 16-ի հուշագրի համաձայն, թռչնաֆաբրիկան պետք է կառուցվեր, ներքին բաժանում արվեր 50 գյուղացու միջև, որով ամեն գյուղացի իր հատվածում պետք է պահեր 300 հավ: Որպես թռչնաֆաբրիկայի կառուցման տարածք ընտրվեց Մաճկալաշեն գյուղը, որն անմիջապես թշնամու հետ սահմանին է: Դա մեր առաջարկն էր, որպեսզի սահմանային գյուղը զարգանար, սահմանը չդատարկվեր»,ասում է ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:

Սա այն կարևորագույն ծրագրերից կարող էր լինել, որն իրականացվելու էր պատերազմից հետո վերհառնող Արցախում, բայց ամեն ինչ այլ ուղղությամբ է գնում:

«Ասված էր, որ նոյեմբերի 15-ին թռչնաֆաբրիկան պետք է պատրաստ լիներ: Սեպտեմբերի 5-ին մենք 16 հազար թև ճուտ էինք բերել Հայաստան: Ինչո՞ւ 16 հազար, որովհետև 1000-ը կարող էր ճանապարհին սատկել: Բայց որակով էին, ընդամենը 400-ն էր սատկել: Հունվարի 5-ին պետք է լրանար հավերի 120 օրականը: Մինչ այդ ոչ մեկ անգամ ասել ենք, որ հավերը պահելու համար լրացուցիչ գումար չունենք, արագացրեք թռչնաֆաբրիկայի կառուցումը: Իրենք բանավոր կերպով հազար երդում ու խոստում տվեցին, բայց մինչ օրս թռչնաֆաբրիկան պատրաստ չէ: Միայն պատերն են կանգնեցրել, իսկ կոմունիկացիաներ, ներքին աշխատանքներ, սարքավորումների տեղադրում, որևէ բան արված չէ: Մի քանի ամիս առաջ, երբ այցելեցինք Արցախ, Գարիկն ասաց՝ հոսանքի հարցը լուծեք, ես բերեմ մարդիկ, թող սարքավորումները միացնեն: Բայց ո՛չ ջուր բերվեց, ո՛չ հոսանք»,-պատմում է մեր զրուցակիցը:

Պարզվում է, սակայն, որ սա միայն պատմության սկիզբն է: «Մի քանի օր առաջ Սևանի ոստիկանները Գարիկին ասում են՝ պետք է գաս ոստիկանություն: Գնում է ոստիկանություն, այնտեղից նրան միանգամից տանում են Արցախ: Երբևէ ծանուցում չի ուղարկվել նրա հասցեին առ այն, որ Գարիկ Նավասարդյանն, օրինակ՝ հրավիրվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե, քանի որ ընթանում է ինչ-որ դատական գործընթաց, և նա պետք է, ասենք, վկայություն տա: Ո՛չ հեռախոսով, ո՛չ գրավոր տարբերակով նա նման ծանուցում չի ստացել: Սա արդեն օրենքի մեկ խախտում: Հաջորդը՝ ֆերման պատրաստ չէ, բայց ասում են՝ դու գումարը յուրացրել ես: Որևէ մեկը Գարիկից գրավոր ձևով հավ ուզե՞լ է, ոչ, այդ դեպքում ինչի՞ց եք եզրակացրել, որ նա գումարը յուրացրել է և հավ ձեռք չի բերել: Գարիկն օրերս էլ ասաց՝ դուք ֆերման սարքեք, ես հավը բերում եմ, ինչո՞ւ եք այս թատրոնը սարքում: Մեզ համար հիմա պարզ է, թե ինչու են սարքում: Ի սկզբանե մենք իրենց ասացինք, որ շինարարությունը կարելի է իրականացնել 170 մլն դրամով: Բայց իրենք մերժեցին՝ ասելով, որ իրենց ուզած շինարարը պետք է լինի, ծրագրի արժեքն էլ կազմի 327 մլն դրամ: Այստեղից արդեն մնացած ամեն ինչը ենթադրելի է: Մենք բոլոր այս փաստերը կներկայացնենք դատարանում: Այս ամբողջ ծրագիրը տապալվել է բացառապես ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանի մեղավորությամբ: Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»,-հավելում է ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:

Նշում է՝ ընթացքում Գարիկը բազմիցս ասել է, որ կարող է շինարարներ տանել, որ գործը շուտ սկսեն, բայց նրան մերժել են՝ ասելով, որ պետք է իրենց շինարարները կառուցեն թռչնաֆաբրիկան: «Միայն ենթադրել կարելի է, թե իրենց շինարարների հետ ինչեր կարելի էր անել, իսկ օտար շինարարի հետ դա հնարավոր չէր անել: Արդյունքում ծրագիրը տապալվեց: Ես օրերս էլ այս օրինակը բերել եմ՝ թշնամին վեց ամսում քթներիդ տակ կառուցեց օդանավակայան, թունելներ, ստրատեգիական նշանակության կարևոր կետեր, դուք չկարողացաք մի թռչնաֆաբրիկա կառուցել ու այսպե՞ս եք Արցախը մինչև հիմա զարգացրել»,-եզրափակում է «Նավասարդ Ագրոյի» գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը:

Գործի մասին իրավական տեսանկյունից մանրամասներ պարզելու համար կապ հաստատեցինք Գարիկ Նավասարդյանի փաստաբան Վլադ Հայրապետյանի հետ: «Գործը նախաքննության փուլում է: Ըստ իս, Գարիկ Նավասարդյանին ձերբակալելու կամ կալանավորելու որևէ հիմք չկա: Որոշակի հանգամանքներ իրավասություն կունենամ հայտնելու միայն Գարիկի թույլտվությունը ստանալուց հետո: Ներկա պահին Գարիկ Նավասարդյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Դատական ակտը, իհարկե, բողոքարկելու ենք: Այս պահի դրությամբ և՛ Գարիկ Նավասարդյանի, և՛ նախաքննության շահերից ելնելով սահմանափակվենք միայն այս ինֆորմացիայով»,«Փաստի» հետ զրույցում ասաց Հայրապետյանը՝ խոստանալով հետագա զարգացումների մասին հայտնել մեզ հետ զրույցում:

Հ. Գ. -«Փաստը» հետևելու է այս գործի ընթացքին, ներկայացնելու է մանրամասներ: Պատրաստ ենք հրապարակել նաև երկրորդ կողմի մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>