Տեղի է ունեցել պատերազմի մասնակից Դավիթի հարսանյաց արարողությանը, նա ամուսնացել է համակուրսեցու հետ. Տեսանյութ
Դիտել նաև
Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
Ալիևը սպառնում է Հայաստանին, որ եթե Փաշինյանը չընտրվի, ապա կլինի նոր պատերազմ
Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում
Կարո՞ղ է արդյոք Հնդկաստանի և Պակիստանի կոնֆլիկտը ազդել նաև մեր տարածաշրջանի վրա
Ի՞նչ է կատարվում Իրանի ներքաղաքական կյանքում և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա՝ անվտանգության տեսանկյունից
Պատերազմին ծանր վիրավորում ստացած Դավիթը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում անհրաժեշտ բուժում է ստանում։ Նա երեկ ամուսնացել է իր համակուրսեցու հետ, որին դեռ հավանել է ուսանողական տարիներից, սակայն բուհն ավարտելուց հետո նրանք չեն հանդիպել։ «Զինվորի տուն» էջը հայտնում է, որ համակուրսեցիները հանդիպել են վերջերս, սիրահարվել և երեկ եղել է նրանց ամուսնության արարողությունը։
Ռոզան պատմել է, որ տարիներ անց իրենց նպատակներից մեկը առանց անվասայլակի Շվեյցարիա ու Իտալիա գնալն է։ Դավիթն էլ հայտնել է, որ մեծ ընտանիք է ունենալու և երազում է, որ առաջնեկն աղջիկ լինի, իսկ տղաները՝ մի քանիսը։
Հարսանյաց արարողությանը «Զինվորի տունը» նվեր է արել զույգին, որպեսզի մեղրամիսն անցկացնեն Իտալիայում։

