Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Սեփական «շան որդու» սինդրոմը․ ինչու է Արևմուտքն աչք փակում Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների վրա, ինչը չէր անի Սերժ Սարգսյանի և առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին

Ժողովրդավարությունը և իրավապաշտպանությունն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսում է այդ արժեքները տարածողների աշխարհաքաղաքական շահը։
Հայաստանում դա սրությամբ է զգացվում։
 
Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Այնպես չէ, որ Փաշինյանը սկզբունքային հակառուսական գծի մեջ է։ Նա հանուն աթոռի կարող է նաև Պուտինի նկարով դաջվածք անել իր մարմնի վրա։ Բայց ամեն դեպքում կարող է նաև հանուն աթոռի Էրդողանի ու Բայդենի նկարներն էլ անել նույն տեղում։
 
Արևմուտքում հաշվում են, որ ինչ–ինչ հանգամանքների դեպքում Նիկոլը կարող է ցանկալի հաճախորդ դառնալ՝ օգտագործվելով հակառուսական նախագծերում։ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսների պարագայում դա բացառվում է, հետևաբար՝ Արևմուտքի, տվյալ դեպքում նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Նիկոլը դառնում է նախընտրելի։
 
Հատուկ ընդգծեմ, որ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի։ Արևմուտքի թիրախը մեր տարածաշրջանում Ռուսաստանն է, իսկ դաշնակիցը՝ Թուրքիան։ Ահա այստեղ է, որ Հայաստանը կարող է մանրադրամ դառնալ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերում։
 
Հակառուսականությունը մեր դեպքում ավտոմատ դառնում է թուրքամետություն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Ահա այս հանգամանքներից ելնելով էլ Արևմուտքն իր վերաբերմունք է ցույց տալիս Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումներին․ ոչ մի անձնական բան, միայն աշխարհաքաղաքականություն։
 
Եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը կողմ է Ռուսաստանի ռազմաբազան Գյումրիից հանելուն, կողմ է ՀԱՊԿ–ից դուրս գալուն, մի խոսքով՝ հայտարարի, որ մտնում է ՆԱՏՕ–ի, մեր դեպքում՝ Թուրքիայի հովանու տակ, ապա Արևմուտքը, տնաբույծ դրամաշնորհային իրավապաշտպանները կարող են չնկատելու տալ, ավելի ճիշտ՝ ծափահարել Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ նա ցուցարարների դեմ ոչ միայն ոստիկանական բիրտ ուժ կիրառի, այլ նաև ՍՈՒ–30 կործանիչներով հարվածի Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքվածների վրա (այս դեպքում, ի տարբերություն պատերազմի օրերի, հրթիռներ հաստատ նա կգտնի)։
 
Եթե Նիկոլը հայտարարի, որ դուրս է գալիս ԵԱՏՄ–ից և գնա ՀՀ–ում Ուկրաինայի դեսպանատուն՝ իր աջակցությունը հայտնելու «ժողովրդավար» Զելենսկուն, ապա դրանից հետո եթե նույնիսկ հրանոթներով հարվածի ցուցարարների վրա, ապա Արևմուտքը և իրավապաշտպանների անվան տակ թաքնված տնաբույծ թուրքական 5–րդ շարասյունքը կողջունեն դա ու կհամարեն գերժողովրդավար մոտեցում։
 
Փաշինյանը նման բաներ դեռ չի ասել կամ արել, բայց մի օր կարող է ասել կամ անել։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից ու աթոռային շահից։
 
Փաշինյանը 2018–ից մտավ Բոլթոնի պլանի մեջ, մի պահ հետ քաշվեց, հետո էլի գնաց այդ ուղղությամբ։ Հիմա նույն պինգ–պոնգն է խաղում՝ Հայաստանի ու Արցախի հաշվին։
Նա Բրյուսելում ամբողջությամբ մտել է արևմտյան, կամ որ նույնն է՝ թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ։ Ճիշտ է, Նիկոլը զուգահեռաբար նաև մոսկովյան հարթակին է «այո» ասում, բայց մի ոտքը Բրյուսելում է, ինչը շանս է թողնում Արևմուտքին՝ հակառուսական գիծ տանելու համար։ Հենց այդ շանսից ելնելով էլ հայաստանյան «քաղաքացիականներին», «իրավապաշտպաններին» հայաստանյան քաղաքական զարգացումների պահով դրսից տվել են ոչ թե «ֆա՛ս», այլ՝ «ֆո՛ւ» հրահանգը։ Այսինքն՝ չնկատելու տալ ոստիկանության առանձին ներկայացուցիչների հանցագործությունները ցուցարարների նկատմամբ։
 
Մինչդեռ եթե նման բան լիներ Սերժ Սարգսյանի ու առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, ապա «իրավապաշտպան» աշխատողները, արևմտյան հայտնի երկրների դեսպանատները, միջազգային հայտնի կառույցներն ու այն կռացած տիկինը տիեզերական մասշտաբի այնպիսի ոռնոց կբարձրացներին, որ հնարավոր չէ նկարագրել։
 
Հիմա սրանք լռում են, քանզի իրենց «շան որդու» ոստիկանն է քացով խփում գետնին ընկած ցուցարարի դեմքին, իրենց «շան որդու» ոստիկանն է հետևից խփում բերման ենթարկվող ցուցարարին, իրենց «շան որդու» ոստիկանն է կնոջը հարվածում։
 
Կրկնեմ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատականության ռահվիրաները տվյալ դեպքում առաջնորդվում են «շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով։
 
Նեղսրտել պետք չէ։ Պետք է այս ամենն ընդունել ի գիտություն և շարժվել առաջ՝ միշտ հիշելով սեփական երկրի շահերի մասին և այն մասին, որ պետությունը դաշնակիցներ է ունենում, երբ իրենից բան է ներկայացնում։ Թե չէ նվնվալն անիմաստ զբաղմունք է։ Նեղանալ ամերիկացիներից կամ ռուսներից, որ իրենց շահն են առաջ տանում, պարզապես անմեղսունակություն է։
 
Զարմանալ ու զայրանալ, որ թուրքերն ու ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում և փորձում նրա միջոցով կուլ տալ մեր երկիրը, նույնպես անմեղսունակություն է։ Բա թշնամի երկրներից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Դու քոնն արա, դաշնակիցներ էլ կունենաս, բարեկամներ էլ կունենաս, թշնամիներիդ էլ կզսպես ու կստիպես հարգել քեզ։
 
Իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորանան ու նոր օրակարգով զարգանան, ինչպես նաև Արևմուտքի հետ գործընկերությունը չվերածվի աշխարհաքաղաքական ընտրության հարցի ու դառնա իրապես գործընկերային, բարեկամական։ Դե իսկ խաղաղության օրակարգը միայն արժանապատիվ, պրոֆեսիոնալ մարդիկ կարող են ապահովել, այլ ոչ թե դավաճանի պիտակով անգրագետները կամ անգրագետի պիտակով դավաճանները։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>