Ես ապշում եմ ՀԿ-ների անտարբերության վրա, մի տաս հոգով ծեծում են երիտասարդներին, տարեցներին, գոնե դատապարտեք․ Արմեն Ալավերդյան
Ես չեմ ուզում երեխաներս մեծանան ու հարցնեն, օրինակ ինչու կորցրեցինք Գյումրին, Մեղրին, Գորիսը, Երևանը, ես էլ պատասխանեմ, որ այդ ժամանակ հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվում և այլն: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
«Հիմա ավելի կարևոր գործեր կան, և ես ուզում եմ դիմել այն մարդկանց, ովքեր երբեք այստեղ չեն գալիս: Եթե ձեզ համար մեկ է, թե Շուշին, Հադրութը, Մասիսը, Կարսն ումն է, ուրեմն դուք շատ ճիշտ եք անում, որ չեք գալիս, դուք այստեղ անելիք չունեք: Բայց, եթե ձեր սիրտը ցավում է, ձեր աչքերն արցունքներով են լցվում, երբ տեսնում եք Մասիսը, եկեք այստեղ»,- ասաց Արմեն Ալավերդյանը և հավելեց, որ պարտադիր չէ սիրել այնտեղ կանգնած քաղաքական գործիչներին, որովհետև նրանք ոչ թե սիրելու, այլ գործ անելու համար են:

