Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
19
Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Պատերազմ Արցախում
ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան Իշխանության բարիքները. ի՞նչ ունեցվածքով է ՔՊ-ական պատգամավորը հեռանում ԱԺ-ից. 4 տարում միլիոնների կուտակում և գույքային վերադասավորումներ. «Արմլուր» Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն» Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան «Միասնության թևերը» դիմում է ներկայացրել ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան Կալանավորվեց ՀՅԴ ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները Հրաշալի է ու աննման. ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան «Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին

Ինչո՞ւ է Բաքվին հարկավոր 3 օդանավակայան փոքրիկ Արցախում. Լուսանկար

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԵՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐԻ «ԵՐԱՄՆԵՐՈՎ» ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ «ԲՆԵՐՈՎ»․ ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՔՎԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ 3 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ՓՈՔՐԻԿ ԱՐՑԱԽՈՒՄ

Ադրբեջանը 44֊օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում բացի այլ կոմունիկացիոն ենթակառուցվածքներից, միանգամից 3 օդանավակայան է կառուցում` Վանդայում, Կովսականում և Բերձորում։ Ընդ որում, եթե Վարանդայի օդանավակայանն արդեն իսկ շահագործման է հանձնվել, ապա մյուս երկուսը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 1֊2 տարիներին։

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Կարևոր է հասկանալ, թե ինչու է Բաքուն Արցախի օկուպացված տարածքի հարավային շրջանում, Իրանի և Հայաստանի հետ սահմանի երկայնքով այդքան հապճեպ և աննախադեպ խտությամբ օդանավակայանների ցանց կառուցում։ Տե՛ս ստորեվ նԵրկայացված քարտեզները․
Իհարկե Ադրբեջանի իշխանությունները իրենց իրական նպատակներն ու ծրագրերը քողարկում են քաղաքացիական, տնտեսական և այլ առաջնահերթություններով։ Սակայն ակնհայտ է, որ այս ամենի հետևում թաքնված են լուրջ ռազմական ծրագրեր և հաշվարկներ։

Այսպես, հայտնի է, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցում առանցքային դեր են խաղում անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), առաջին հերթին թուրքական Բայրաքթարները։ 44֊օրյա պատերազմից հետո, երբ թվում է՝ Ադրբեջանն իր հիմնական ռազմական խնդիրը լուծել է, Բաքվի բռնապետը 2 տարում ռազմական բյուջեն ավելացրել է ավելի քան 50%֊ով։ Արդյունքում Ադրբեջանը շեշտակի ավելացրել է ԱԹՍ֊ների ձեռքբերումը Իսրայելից` միաժամանակ զգալիորեն թարմացնելով ու ընդլայնելով Բայրաքթարների իր զինանոցը, նախաձեռնելով այդ զինատեսակի արտադրություն սեփական տարածքում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հարձակվողական զենք է ձեռք բերում հենց հարձակվելու նպատակով։ Սակայն Բայրաքթարների և մյուս խոշոր ԱԹՍ֊երի հաջող կիրառման համար կարևոր է նաև համապատասխան ենթակառուցվածքների` օդանավակայանների, դրանք միմյանց կապող ճանապարհային ցանցերի առկայությունը։

Բայրաքթարների ցամաքային կառավարման առավելագույն հեռավորությունը 150 կիլոմետր է, իսկ դրա օպտիմալ կիրառման համար հարկավոր է ցամաքային կառավարման հանգույցից ավելի փոքր հեռավորություն՝ միջինում 100 կմ։

Օրինակ Վարանդայի օդանավակայանը հնարավորություն է տալիս ապահովել Բայրաքթարների և այդ կատեգորիայի այլ ԱԹՍ֊երի անխոչընդոտ կիրառումը Արցախի ողջ տարածքում։ Կովսականի և Բերձորի օդանավակայաններն արդեն, Նախիջևանի օդանավակայանի հետ միասին նույն հնարավորությունները ստեղծելու են ամբողջ Սյունիքի և Վայոց Ձորի տարածքում, Գեղարքունիքի մարզի Հարավային հատվածում, Արարատի մարզում։

Եթե նայեք քարտեզին, կնկատեք, որ այդ օդանավակայանների ցանցը Արցախի Հարավային շրջանների և Սյունիքի օդային տարածքում երկու պայմանական եռանկյունիներ է ձևավորում։ Դա Ադրբեջանին հնարավորություն է տալու անխոչընդոտ սպասարկել ԱԹՍ֊երը այդ տարածաշրջանում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ` դրանց թռիչքն ու վայրեջքը ապահովելով տարբեր օդանավակայանների տարածքում։ Որքանով հասկանում եմ, փորձագետների հիմնական տեսակետը Ուկրաինայում Բայրաքթարների անարդյունավետության կապակցությամբ այն է, որ վերջինիս հսկայական տարածքում բացակայում է օդանավակայանների խիտ ցանցը և ԱԹՍ֊ի առաջին թռիչքից ու վայրէջքից հետո դրա կրկնակի թռիչքը նույն տարածքից գրեթե 100%֊ով խոցելի է դառնում ՀՕՊ համակարգերի և ռուսական օդային խոցման միջոցների համար, հետևաբար թռիչքի և վայրէջքի ուղղությունների դիվերսիֆիկացիան շատ կարևոր նշանակություն ունի։

Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս` հյուսիսային մարզերին, ապա Թուրքիան ու Ադրբեջանը ԱԹՍ֊երի միջոցով դրանք թիրախավորելու համար արդեն իսկ ունեն համապատասխան ենթակառուցվածքներ։ Որպես ապացույց կարող եք հիշել 44֊օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ԱԹՍ֊երի առեղծվածը Աբովյանի հատվածում։

ԱՐԴՅՈ՞Ք ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԹԻՐԱԽՈՒՄ

Միաժամանակ Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրերը միայն Հայաստանով չեն սահմանափակվում։ Վարանդայի, Կովսականի օդանավակայանների կառուցումը, արդեն իսկ Ադրբեջանի այլ Հարավային շրջաններում առկա ենթակառուցվածքներն ու Նախիջևանի օդանավակայանը զգալիորեն մեծացնում են նաև Իրանի հյուսիսային շրջանների խոցելիությունը։ Մասնավորապես, Բայրաքթարների հասանելիության տիրույթում է հայտնում Թավրիզը և Իրանի մի շարք այլ ստրատեգիական նշանակության բնակավայրեր ու օբյեկտներ։ Զգալիորեն մեծանում են նաև այդ տարածքների օդային հետախուզության հնարավորությունները։

Այսինքն, Ադրբեջանի և Թուրքիայի այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը, որը վայելում է նաև անգլո-սաքսերի ու Իսրայելի ակտիվ աջակցությունը, ունի ինչպես մարտավարական՝ ՀՀ հարավային շրջաններում ու Արցախում օդային գերակայաություն ստանալու, այնպես էլ ռազմավարական՝ Իրանի հյուսիսային շրջանների ուղղությամբ օդային պլացդարմ ձևավորելու նպատակ։

Զուգահեռաբար Ադրբեջանը Արցախի բոլոր օկուպացված շրջաններում կառուցում է շատ խիտ ճանապարհային ցանց, որոնց հիմնական հանգույցը դառնալու է Շուշի-Բերձոր առանցքը, ինչպես նաև Քարվաճառը։ Հատկապես ուշագրավ է դեպի Քարվաճառ Մռավ լեռան տակով թունելի կառուցումը, որը էապես կդյուրացնի ադրբեջանական զորքերի տեղաշարժը հյուսիսից դեպի Քարվաճառ և Վարդենիսի շրջանի սահմանամերձ գոտի։

Այսինքն, Ադրբեջանի ենթակառուցվածքային ծրագրերի տրամաբանությունը հուշում է, որ դրանք միտված են Արցախի շուրջբոլորը և ՀՀ արևելյան սահմաններին՝ հատկապես Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի և Վարդենիսի շրջանի հատվածում ոչ միայն օդային, այլև ցամաքային պլացդարմ ձևավորելու նպատակին։ Ադրբեջանը ոչ թե խաղաղության է պատրաստվում, այլ Հայաստանի նկատմամբ նոր լայնամասշտաբ հարձակման պլան է նախապատրաստում, որտեղ առանցքային դերակատարություն պետք է ունենա Հայաստանի սահմանի երկայնքով օդային գերակայությունը։

ԻՍԿ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ԶԲԱՂՎԱԾ ՄԵՆՔ

Արդեն 1,5- տարի է անցել պատերազմից, մենք ոչ միայն գրեթե չենք ավելացրել ռազմական ծախսերը, ոչ միայն չենք վերականգնել կրիտիկական ենթակառուցվածքները, այլ նույնիսկ չենք կարողացել նորմալ կառուցել ՀՀ-Իրան այսպես կոչված «այլընտրանքային» ճանապարհը։ Մինչ ՀՀ իշխանությունները ամեն օր պարծենում են ՀՀ տարբեր գյուղերում մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհների կոսմետիկ վերանորոգման փաստով, Ադրբեջանն Արցախում 0-ից հազարավոր կիլոմետրերի հասնող ճանապարհային ցանց է ձևավորում, որը քողարկված ռազմական նպատակներ է հետապնդում։

Մինչ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն ակնհայտորեն ուղղվեծ են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի շահերի դեմ, այսինքն թուրք-ադրբեջանական ծրագրերը զսպելու առումով Հայաստանն ու Իրանը բնական գործընկերներ են, մենք ոչ թե Թեհրանի հետ հարաբերություններն ենք վերանայում ու խորացնում, այլ անհասկանալի խաղերի մեջ ենք մտել Իրանի հակառակորդներ ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, նույնիսկ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Մինչդեռ ճիշտ աշխատելու դեպքում Իրանը իրոք կարող էր մեզ շատ օգտակար լինել։ Իրանն այսօր ունի սեփական արտադրության տարատեսակ ԱԹՍ-ներ, որոնք ըստ փորձագիտական գնահատականների, ոչնչով չեն զիջում թուրքական բայրաքթարներին։ Իրանը նաև կարող էր մեծ դեր խաղալ Հյուսիս-Հարավ ճանապարհի առնվազն Սյունիքի հատվածը արագ վերականգնելու հարցում։ Սակայն ինչո՞վ պետք է Իրանը մեզ օգտակար լինի, երբ մենք փակ աչքերով գնում ենք դեպի թուրք-ադրբեջանական «խաղաղության» թակարդը։

***
Երբ ձեր «խաղաղության աղավնիները»՝ բայրաքթարների տեսքով կրկին հայ ժողովրդի գլխին կախվեն, կարող եք հանգիստ նրանց դեմ լուսա-ձայնային նռնակներ կիրառել, իսկ թուրք-ադրբեջանական հերթական էքսպանսիան զսպելու համար կրճատված ԶՈՒ փոխարեն կարմիրբերետավորներին կուղարկեք, դե իսկ հակառակորդի ԱԹՍ-երի դեմ կկիրառեք Ֆրանսիայի հրապարակն ամեն օր նկարող ձեր դրոններն ու խաղալիք արբանյակը․․․

Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>