Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանի ՔՊ-ական զոքանչը հարստանում է փեսայի կարիերային համընթաց

«Civilnet»-ը գրում է. «Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի հաշվապահ զոքանչի՝ Կարինե Համբարյանի նյութական վիճակը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ Ընդ որում, Սմբատյանի զոքանչի ունեցվածքի ընդլայնումը տեղի է ունենում նրա փեսայի՝ պետական համակարգի օղակներով վերև սլանալուն համընթաց։ Կարինե Համբարյանը, որն ըստ Կադաստրի կոմիտեի տվյաների մինչև 2019-ը ուներ իր անունով գրանցված միայն մեկ բնակելի տուն՝ այն էլ ժառանգությամբ իրեն անցած, հասցրել է ձեռք բերել նաև մեկ բնակելի տուն Աջափնյակ վարչական շրջանում, բնակարան Աջափնյակում։ Սակայն Համբարյանի անունով գրանցված գույքերից ամենատպավորիչը Երևանի Աբովյան փողոցում ձեռք բերված երկհարկանի բնակարանն է։

Արտյոմ Սմբատյանը մինչև 2018-ը աշխատում էր Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունում որպես օպեր-լիազոր։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսից մինչև սեպտեմբեր աշխատել է առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, նոյեմբերից դեկտեմբեր՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 2019-ի մարտից մինչ դեկտեմբեր Սմբատյանը եղել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։ Այդ ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Սմբատյանն իրավունք չուներ զբաղեցնելու առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը և չի համապատասխանել այդ պաշտոնին առաջադրված պահանջներին։ Գլխավոր քարտուղարից հետո Սմբատյանը նշանակվեց առողջապահության փոխնախարար, պաշտոնավարեց երկու տարի, իսկ 2021-ի օգոստոսին նշանակվեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Սմբատյանի կնոջ մայրը՝ Կարինե Համբարյանը, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող չորս հիմնարկներում աշխատում է որպես հաշվապահ։ Նա Միսաք Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցի հաշվապահն է։ Համբարյանը հաշվապահ է նաև Երևանի Ա. Ցիցիկյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցում, որտեղ 2021-ի հունվարից Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ ընդգրկվել է նաև դպրոցի կառավարման խորհրդում՝ որպես քաղաքապետի ներկայացուցիչ։ Համբարյանը «Զարթոնք» գեղագիտական դաստիարակության ՀՈԱԿ-ում և Երևանի 49-րդ մանկապարտեզում ևս որպես հաշվապահ է ձևակերպված։

ՊԵԿ նախագահի տեղակալի զոքանչը նաև ակտիվ քաղաքական կողմնորոշում ունի․ նա 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ընդգրկված էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում, դրա 138-րդ համարն էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Համբարյանի տարեկան եկամուտը այս չորս համայնքային հիմնարկներից կազմել են ամսական 417 000 դրամ։

Կարինե Համբարյանը մինչ 2019-ը, ըստ Կադաստրի կոմիտեի փաստաթղթի, ուներ ժառանգությամբ իրեն անցած առանձնատուն Աջափնյակի Միրաքյան փողոցում։ 2019-ի մայիսին Համբարյանը առքուվաճառքի պայմանագիր է կնքել Ռուբեն և Մարիամ Մանուկյանների հետ ու ձեռք բերել իր այդ առանձնատան հարևանությամբ գտնվող մեկ այլ առանձնատուն՝ 120 քմ մակերեսով, որն ունի նաև 17 քմ մակերեսով ավտոտնակ, պարիսպ։ Այս ամենը Համբարյանը գնել է 14 միլիոն դրամով։ Եթե չհաշվենք ավտոտնակը, միայն բնակելի տան 1 քմ-ի վաճառքի արժեքը կազմել է 116 000 դրամ։ Կարինե Համբարյանը առքուվաճառքի պայմանագիրը ստորագրելու պահին ողջ գումարը փոխանցած է եղել։

2020-ի հուլիսին ՊԵԿ նախագահի տեղակալի զոքանչը դստեր՝ Մերի Մկրտչյանի հետ կառուցապատողից բնակարան է ձեռք բերել Ծիծեռնակաբերդի խճուղի 13 հասցեում։ Այստեղ «Սահակյանշին» ընկերությունը կառուցում է «Պանորամա Դալմա» համալիրը, որը ներառում է հինգ շենք, այգի, հասարակական տարածքներ, ավտոկայանատեղի։ Համբարյանին ու դստերը այստեղ պատկանող բնակարանը 62 քմ է։ Այն արժեցել է 25,8 միլիոն դրամ։ Բնակարանի գնման համար Համբարյանն ու դուստրը «Հայբիզնեսբանկ»-ից վարկ են ներգրավել։

Կարինե Համբարյանը 2021-ի մարտին 86,6 միլիոն դրամով բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ Աբովյան 17 հասցեում՝ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու մոտակայքում։ Բնակարանը վաճառվել է ձեղնահարկի հետ։ Մակերեսը կազմում է 128 քմ, կա նաև 4 քմ ինքնակամ կցակառույց։ Պայմանագրի վավերացման պահին Համբարյանը վաճառողին ողջ գումարը փոխանցած է եղել։ Այս գործարքում վարկի ներգրավման մասին տվյալներ չկան, Կարինե Համբարյանը բնակարանի համար միանգամից է վճարել։ Բնակարանը ՊԵԿ նախագահի տեղակալի զոքանչը գնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խորհրդական Շավարշ Գրիգորյանից։ Վերջինս եղել է նաև Արտյոմ Սմբատյանի կոլեգան առողջապահության նախարարությունում, այնտեղ զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը 2019-ի նոյեմբերից մինչև 2020-ի դեկտեմբերը։

Շավարշ Գրիգորյանը Աբովյան փողոցի այս բնակարանը Համբարյանին վաճառել էր գնելուց մեկ տարի անց (բնակարանը գնել էր 2020-ի հունիսին՝ 79,2 միլիոն դրամով)։ Գործարքի համար Գրիգորյանը վարկ էր ստացել «Մելլաթ բանկ»-ից։ Ինչպես տեղեկանում ենք «Մելլաթ բանկ»-ի մի տեղեկանքից, ութ ամիս անց նա ամբողջ վարկը մարել է։

Ինչպես վերը նշեցինք, Համբարյանը Աբովյան փողոցում բնակարան ձեռք բերելու համար վճարել է միանգամից, այսինքն՝ բնակարանը գնելու համար վարկի կարիք չի ունեցել։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասաց՝ «ունեցել է ամուսին, լավ աշխատանք, ունեցել են ավտոլվացման կետ, որը վաճառել են ու ներդրում կատարել»։ Կարինե Համբարյանը հաստատեց նաև Աջափնյակում բնակելի տուն, բնակարան ձեռք բերելու փաստը՝ ասելով, որ դա աշխատանքի արդյունքում ձևավորված կապիտալ է. «Ես ունեմ լավ եղբայր, որ Ռուսաստանում լավ բժիշկ է, ունեցել եմ բաներ, որոնք վաճառել եմ, մի քիչ էլ ինձ օգնել են, ու այդպես ձեռք եմ բերել այդ գույքերը։ Դրանցից մեկի վարկը դեռ մինչև հիմա չեմ էլ փակել (նկատի ունի «Սահակյանշին»-ի կողմից գնված բնակարանի վարկը)»։ Համբարյանը խորհուրդ տվեց իր գույքային վիճակի բարելավումը չկապել իր դստեր ամուսնու կողմից բարձր պաշտոններ զբաղեցնելու հանգամանքով։

ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, պատասխանելով մեր գրավոր հարցմանը, տեղեկացրել է, որ Աբովյան փողոցում իր զոքանչի՝ բնակարան ձեռք բերելու գործարքի մեջ «որևէ ներգրավվածություն չի ունեցել»։ «Շավարշ Գրիգորյանի հետ ունեմ մտերիմ հարաբերություններ, և տեղեկանալով նրա կողմից վաճառքի, իսկ Կարինե Համբարյանի կողմից իր տղային հետագայում ամուսնացնելու համար տուն գնելու ցանկության մասին՝ վերջիններիս փոխանցել եմ միմյանց կոնտակտային տվյալները»,- պատասխանել է Սմբատյանը՝ շեշտելով, որ ինքն ու իր ընտանիքը «ժամանակավորապես օգտագործում են այդ բնակարանը», քանի որ այս պահին չունի սեփական անշարժ գույք։ ՊԵԿ նախագահի տեղակալը վստահեցրել է, որ այդ տվյալը արտացոլված է լինելու պաշտոնատար անձի 2022-ի տարեկան գույքի, ունեցվածքի, եկամուտների հայտարարագրում։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Արտյոմ Սմբատյանը 2020-ին ձեռք էր բերել 2016 թվականի Mercedes-Benz CLA 250 մակնիշի մեքենա 10.4 միլիոն դրամով։ Անցյալ տարվա հայտարարագրով ՊԵԿ նախագահի տեղակալն ունեցել է 22,6 միլիոն դրամի կանխիկ միջոցներ ու 4000 դոլար։ Նրա կինը՝ Գոհար Մկրտչյանը, անցյալ տարի գնել է BMW 328 I մակնիշի ավտոմեքենա՝ 6.2 միլիոն դրամով (նույն տարվա ընթացքում նա վաճառել էր իրեն պատկանող Nissan Tiida-ն): Մկրտչյանը հայտարարագրել է նաև 7500 դոլարի կանխիկ միջոց, ավելի քան 5 միլիոն դրամի եկամուտ էլ ստացել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից, որի աշխատակից է»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>