Արամ Վարդևանյանը ԱԺ ամբիոնից հնչեցրեց ընդդիմության՝ 7 կետից բաղկացած հայտարարությունը. Տեսանյութ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց ընդդիմության հայտարարությունը՝ բաղկացած 7 կետից։
«Սա ՀՀ շահերը սպասարկող ցանկացած անձի, ուժի հայտարարությունն է՝ իր բովանդակությամբ, շեշտադրումներով սա մի հայտարություն է, որը բխում է ՀՀ անկախության հռչակագրից, այսինքն այն պատգամից, որը տրվել է հայ ժողովրդի կողմից Հայաստանի Հանարապետոթյուն ստեղծելիս։ Ու մենք հիմա գտնվում ենք անկախության հռչակագրից ստեղծված ՀՀ ԱԺ-ում, ներկայացնում ենք նման հայտարարություն, բայց Ազգային ժողովը այս հարցի վերաբերյալ քվորում չունի»,-ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Մանրամասն՝ տեսանյութում։