Միանման պայուսակներով, քաղաքացիական հագուստով անձինք քայլում են դեպի ԱԺ շենք
Միանման պայուսակներով, քաղաքացիական հագուստով անձինք քայլում են դեպի ԱԺ շենք։
Ենթադրվում է, որ կա՛մ ԱԱԾ աշխատակիցներ են, կա՛մ թիկնապահներ:
Միևնույն ժամանակ ԱԺ բակում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծ ընդունելու մասին արտահերթ նիստ է հրավիրվել։ ՔՊ-ականները արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու արտահերթ նիստին։