Լավրով-Չավուշօղլու հանդիպման օրակարգում տեղ կգտնի նաև Լեռնային Ղարաբաղի թեման
Դիտել նաև
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով
«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Անկարա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մարիա Զախարովայի խոսքով՝ Սերգեյ Լավրովը հանդիպելու է Չավուշօղլուի հետ, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների համատեքստում։
Զախարովան նշել է, որ բանակցությունները կներառեն մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:
«Առաջին հերթին մտքեր կփոխանակվեն Ուկրաինայի ներկա իրավիճակի, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում կարգավորման շուրջ»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Աղբյուր՝ 168.am

