2 օրում 12 օձ է հայտնաբերվել ու տեղափոխվել անվտանգ տարածք
Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 4 գյուրզա, 4 լորտու, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

