Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Պատվիրակություններին կոնյակով և ֆուրշետով պատվելու փողը չի հերիքում

168․am-ը գրում է․ Կառավարության որոշմամբ՝ ավելացվել է 2022 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեով հատկացված ներկայացուցչական ծախսերը, այսինքն՝ Հայաստան ժամանած պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված գումարը։

Պարզվում է, պատվիրակությունների ընդունելության համար կատարված ներկայացուցչական ծախսերն այնքան շատ են եղել, որ բյուջեով նախատեսված 100 միլիոն դրամը բավարար չէր. ուստի գործադիրը որոշել է առաջին կիսամյակի համար գումարն ավելացնել ևս 30 միլիոն դրամով։

Ուշագրավ է, որ գումարն ավելացվելու է ոչ թե Կառավարության պահուստային ֆոնդից, այլ 2022 թվականի գործուղումների համար հատկացված գումարից՝ կրճատելու հաշվին։ Նշենք, որ 2022 թվականի բյուջեով գործուղումների համար հատկացվել էր 170 միլիոն դրամ, ավելի շատ, քան նախատեսվել էր պատվիրակություններ ընդունելու համար, ինչը տրամաբանական է, քանի որ հենց գործուղումների ընթացքում է, որ մեր պաշտոնյաները միջազգային տարբեր հարթակներում հնարավորություն են ունենում ներկայացնել ու պաշտպանել հայկական շահը և վարել հայանպաստ և ճկուն արտաքին քաղաքականություն։

Պարզվում է, սակայն, մեր պաշտոնյաներն առավել ճկուն քաղաքականություն են կարողանում վարել սեփական հողի վրա, պատվիրակություններ ընդունելիս և նրանց համար թանկարժեք ներկայացուցչական ծախսեր անելիս, այն էլ՝ հիմնականում մեկ անձից գնման ընթացակարգով, ինչի մասին, ի դեպ, 168.am-ը պարբերաբար գրում է։

Օրինակ՝ վերջին մեր հրապարակումներում անդրադարձել էինք իշխանությունների հերթական ներկայացուցչական ծախսերին՝ 5 միլիոն դրամով մեղր գնելուն և 17 միլիոն դրամ էլ կոնյակի, ֆուրշետի, ռեստորանի համար վճարելուն, թե որքանով է ֆուրշետն ու կոնյակը նպաստում, որ արտասահմանյան պատվիրակությունները Հայաստանի և Արցախի շահից բխող հայտարարություններ անեն, նրանց պաշտոնական հայտարարություններից ակնհայտ է։

Նկատենք, որ Կառավարությունը 30 միլիոն դրամով ՀՀ ժամանող պատվիրակությունների ընդունելության ծախսը մեկ կիսամյակում ավելացնելը, իսկ գործուղումների համար գումարի կրճատումը պայմանավորել է Կառավարության ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացմամբ և հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործելով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>