Վաղը Մոսկվայում տեղի կունենա ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը
Դիտել նաև
Մհեր Գրիգորյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
«Բավական է կազմաքանդեք բանակը»․ Մհեր Մելքոնյան
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԽՔ Արմեն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Վաղը՝ հունիսի 3–ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։
Այս մասին News.am-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։
Ինչ վերաբերում է սահմանազատման եւ անվտանգության հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նույնպես պետք է տեղի ունենա Մոսկվայում, հանդիպման օրը դեռ չի հաղորդվում։