Թուրքիա այցի ընթացքում Լավրովի պատվիրակության կազմում զինվորականներ կլինեն
Թուրքիա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում պատվիրակության կազմում ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ կընդգրկվեն, օրակարգում կլինեն ռազմական թեմաներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Մերձավոր Արեւելքի եւ աֆրիկյան երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Հիմա մենք շփումներ ենք ունենալու, բանակցությունները շատ կարեւոր են։ Լավրովն էլ է գնում այնտեղ հանդիպումների։ Կլինի նաեւ ռազմական բաղադրիչ՝ մեր գործընկերները ՊՆ-ից, եւ թուրքերը։ Կարծում եմ, որ այս բոլոր հարցերը կքննարկվեն ու կհստակեցվեն»,-ասել է նա։
«Երկու պատվիրակությունները կգլխավորեն արտգործնախարարները, սակայն նրանց պատվիրակությունների կազմում կլինեն ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչներ»,-ընդգծել է Բոգդանովը։
Բոգդանովը նաեւ հորդորել է Թուրքիայում շփումներից առաջ չշահարկել Սիրիայում Անկարայի ռազմական գործողության թեման։
Աղբյուր՝ news.am