Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Բաքուն կարող է մեծ օգուտներ քաղել ԵՄ էներգետիկ ճգնաժամից, ինչը անհանգստություն է առաջացնում ԼՂ-ում. Foreign Policy

Ադրբեջանը կարող է մեծ օգուտներ քաղել Եվրոպայի էներգետիկ ճգնաժամից, գրել է ամերիկյան Foreign Policy-ն, արձանագրելով, որ դա անհանգստություն է առաջացնում Լեռնային Ղարաբաղում: Փոխանցում է news.am-ը:

Հեղինակավոր պարբերականի թղթակիցը այցելել է Ստեփանակերտ, լսել՝ ինչպես էր ամիսներ առաջ Բաքուն խափանել Ղարաբաղի գազամատակարարումը ու մեծացրել ճնշումը՝ տեղում ապրող հայերի նկատմամբ։

Բաքուն կարծես թե ցանկանում է մեկընդմիշտ լուծել վիճելի տարածքի հարցը՝ վախ սփռելով, որ նոր մարտերի դեպքում հայկական կողմը կարող է տարածքային նոր կորուստներ ունենալ՝ ստիպված լինելով խաղաղ բնակիչների տարհանել Հայաստան, արձանագրում է հոդվածագիրը, հավելելով՝ դա տեղի է ունենում մի փուլում, երբ Եվրոպան քննարկում է ռուսական էներգակիրների դեմ էմբարգոյի հնարավորությունը՝ ուկրաինական պատերազմին ի պատասխան։

Գազային ոլորտը դիվերսիֆիկացնելու մասին Բրյուսելում հնչող հայտարարությունների ֆոնին Ադրբեջանը պարբերաբար պարծենում է Կասպից ծովի հսկայական գազային հանքավայրերով, որոնք կապված են Իտալիայի և Հունաստանի հետ «Հարավային գազային միջանցք» խողովակաշարով, փաստում է Foreign Policy-ն, արձանագրելով, որ կողմերը խոսքից անցել են գործի:

«Անցած ամիս Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը Բրյուսելում հանդիպեց Եվրամիության էներգետիկ քաղաքականության գծով տնօրեն Քրիստինա Լոբիլո Բորրերոյի հետ․ ավարտին Եվրահանձնաժողովը հայտարարեց՝ քննարկել են ներկայիս համագործակցությունը, ինչպես նաև ապագայի ծրագրերը՝ դեպի Եվրամիություն ադրբեջանական գազի արտահանումները ավելացնելու մասին»։

Փաստելով, որ Ադրբեջանը գազի և նավթի եկամուտների շնորհիվ 2000-2014-ին դասվել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում, Foreign Policy-ն նշում է՝ Բաքուն հսկայական օգուտներ կարող է քաղել նաև ԵՄ-ի հետ այս համագործակցությունից։ Ֆինլանդիայում գործող հետազոտական կենտրոններից մեկը, մասնավորապես, վերջերս հաշվարկել էր, որ Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից ի վեր՝ անցած մի քանի ամսվա ընթացքում, Մոսկվան մոտ 25 միլիարդ դոլար է ստացել Եվրոպային մատակարարված գազի դիմաց։ Եվ այդ գումարը այժմ կարող է տրվել մյուս երկրներին, որոնք կլրացնեն ռուսական գազի պահանջարկը։

«Մտավախություն ունենք, որ Եվրոպան խորացնում է կախվածությունը Ադրբեջանից». Ղարաբաղի պետնախարար

Թեև Բաքուն, ըստ տնտեսագետների, չի կարող Ռուսաստանի արտահանած ծավալներին հասնել, սակայն ակնհայտ ցույց է տալիս, որ նպատակ ունի ընդարձակել կարողություններն ու հնարավորինս մեծ դեր զբաղեցնել գայթակղիչ այդ շուկայում։ Foreign Policy-ն հիշեցնում է, որ այս հարցի շուրջ ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցող Բրյուսելում ընդամենը երկու ամիս առաջ Եվրախորհրդարանը հատուկ բանաձև էր ընդունել, որը խստորեն դատապարտում էր Բաքվի շարունակական քաղաքականությունը՝ Ղարաբաղում և շրջակա տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու կամ ժխտելու ուղղությամբ։

«635 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ընդունված այդ փաստաթուղթը միաժամանակ մեղադրում էր Ադրբեջանի իշխանություններին հայերի նկատմամբ ատելության, բռնության հերոսացման և Հայաստանի Հանրապետությանը տարածքային պահանջներ ներկայացնելու համար», - գրում է Foreign Policy-ն, շարունակելով՝ այս մեղադրանքները, սակայն, որոշ ժամանակով մի կողմ դրվեցին՝ այս շաբաթ էներգակիրների շուրջ տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ, ինչը է՛լ ավելի է խորացրել մտահոգությունները Ղարաբաղում։

«Մենք մտավախություն ունենք, որ Եվրոպան խորացնում է իր կախվածությունը բռնապետական Ադրբեջանից, որը մարդկության դեմ հանցագործություններ է գործում», -հեղինակավոր պարբերականին ասել է Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանը, հավելելով,-«Բաքվի դեմ քայլեր չձեռնարկելով՝ միջազգային հանրությունը աչք է փակում մարդու իրավունքների ու մարդասիրական օրենքի շարունակական ու կոպիտ խախտումների վրա, միայն թե սեփական գազի ու նավթի մատակարարման հետ խնդիր չունենա»։

«Եթե ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը կարևոր են Արևմուտքի համար, ապա Ադրբեջանի հետ գազի բանակցություններում պետք է պայմաններ դրվեն»,-ընդգծել է արցախցի պաշտոնյան, ընդունելով՝ դա գուցե անհավանական է հիմա, երբ եվրոպական երկրները նման ճնշումների են ենթարկվում, սակայն նվազագույն դեպքում գոնե «միջազգային երաշխիքներ են պետք՝ նոր ագրեսիան ու հանցագործությունները կանխելու համար»։

Մինչ այդ, փաստում է Foreign Policy-ն, էներգակիրների արտահանումը Ադրբեջանին հնարավորություն է տալիս «ֆինանսավորել տարածաշրջանային խոշոր տերություն դառնալու իր նկրտումները. Լեռնային Ղարաբաղի տարածքները գրավելուց մեկ տարի անց Բաքուն շարունակում է լուրջ միջոցներ տրամադրել բանակին․ 2022 թվականին 2,6 միլիարդ դոլար՝ պաշտպանության և ազգային անվտանգության համար, ինչը Ադրբեջանի ՀՆԱ-ի ավելի քան 5 տոկոսն է՝ աշխարհում հինգերորդ ամենաբարձր ցուցանիշը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>