Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն. ՀՀ ՄԻՊ. Տեսանյութ
Արցախի կարգավիճակին հասնելու մարտավարության վերաբերյալ որոշումները կայացնում են քաղաքական որոշումներ կայացնող անձինք, ա իրենց խոսույթն է, իսկ ես որպես ՄԻ պաշտպան, ինձ համար ամենակարեւոր սկզբունքը Արցախում բնակվողների բոլոր իրավունքների երաշխավորման իրացման համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորանը:
«Ամենակարևորն անձանց անվտանգ միջավայրում ապրելու, կյանքի իրավունքի, երեխաների կամ անձանց կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, այդ թվում ինքնորոշման իրավունքի համար բավարար պայմաններ ապահովող լուծումների հասնելն է։ Սա է իմ ամենակարևոր մոտեցումը»,- ասաց նա:
ՄԻՊ-ը նկատեց, որ այս պահին չեն կարող խոսել Արցախում մարդու իրավունքների պաշտպանված լինելու մասին, որովհետև Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն:
«Մարդիկ շատ ագրեսիվ քաղաքականության հետևանքով ստիպված են եղել լքել իրենց հայրենի տունը ու չեն կարողանում օգտվել սեփականության իրենց իրավունքից, չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը»,-նշեց Քրիստիննե Գրիգորյանը:
Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում

