Եթե հուլիսի 1-ից հետո բնակարան կամ մեքենա վաճառեն կանխիկ վճարումով, այդ գործարքը կարող է առոչինչ ճանաչվել. Փաշինյան. Տեսանյութ
Դիտել նաև
Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Կանխիկի շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկն է. մեր պլանավորումն այն է, որ հուլիսի 1-ից այլեւս բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել. բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրույթ է լինելու, որ եթե հանկարծ կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, եւ չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Մենք սրանով ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել: Ասյտեղ կան նաեւ ֆիսկալ եւ հակակոռուպցիոն էֆեկտներ»,-ասաց նա:

