Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին «VAZ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրի առվի մեջ
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Հունիսի 2-ին` ժամը 04։54-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ա․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրով անցնող առվի մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ․ Ա․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

