Փաշինյանը և Իրանի նախագահը ԼՂ հարցն են քննարկել, պայմանավորվել են փոխադարձ այցեր ունենալ
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև:
Փաշինյանը նախագահ Ռայիսիի հետ տպավորություններ և տեղեկություններ է կիսել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին: Քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծի, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը:
Զրուցակիցները վերահաստատել են պաշտոնական այց կատարելու միմյանց ուղղված հրավերները և պայմանավորվել, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ: