Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի բովանդակությունը՝ ըստ հայկական և ռուսական պաշտոնկան էջերի
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրել են և Երևանը և Մոսկվան, բայց մի փոքր տարբերությամբ: Մասնավորապես, Կրեմլը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանը պատմել է մայիսի 22-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած իր շփումների մասին։ Վարչապետի պաշտոնական էջը նշում է, որ Փաշինյանը ոչ թե պատմել է, այլ տպավորություններ է կիսել, և ավելացրել, որ մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով:
Հայկական տարբերակում նաև գրված է, թե ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Սակայն նման հիշատակում չկա ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ միևնույն իրադարձություան վերաբերյալ պաշտոնակաան հաղորդագրությունները չեն համընկնում: