Հանդիպում 30 կուսակցությունների հետ, հունիսի 1-ի առթիվ կանանց ու երեխաների երթ․ ընդդիմության վաղվա ծրագիրը. Տեսանյութ
Վաղը՝ հունիսի 1-ին Դիմադրություն շարժման ներկայացուցիչները հանդիպելու են շուրջ 30 կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը ԱԺ ներկայացված հայտարարության տեքստի շուրջ։
Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեցկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորները հանդիպումներ են ունենալու, Գրողների միության, ԳԱԱ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարների հետ՝ պարզելու դիրքորոշումը ընդդիմության հայտարարության վերաբերյալ։
Ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակից կլինի երթ կանանց ու երեխաների մասնակցությամբ: