Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Սիրիայում «անվտանգություն գոտի» ստեղծելու կարիք կա
Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակն, ինչպես նաև Սիրիայի հարցը:
Էրդողանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև, ինչպես նաև կարևորել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը:
Թուրքիայի ղեկավարը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, քրդական ուժերին մեղադրել է Թուրքիայի տարածքը Սիրիայից թիրախավորելու մեջ:
Էրդողանը Պուտինին հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում հնարավորություն չի եղել ստեղծել Թուրքիայի սահմանների մոտ 30կմ խորությամբ անվտանգության գոտի, սակայն հիմա կա դրա անհրաժեշտությունը:
Աղբյուր՝ ermenihaber.am