Պետական բոլոր հաստատություններում աշխատակիցներին տեռորի են ենթարկում. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ
Վաղուց արդեն ապացուցված է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող այս տխրահռչակի միակ հենարանը ուժայիններն են, որոնք ուղղակի օրենքի և պետականության հետ որևէ առնչություն չունեն: Այս մասին «Դիմադրության» շարժման երթի ժամանակ ասաց Լիլիթ Գալստյանը:
«Մենք հասկանում ենք, որ սա բռնապետություն է, բայց մենք կառավարության անդամներին ուզում ենք հնարավորություն տալ մեկընդմիշտ որոշելու՝ կարմիր գծից այս կողմ են, թե այն կողմ»,-ասաց նա:

