Քաղաքացիներն ասում են «գազանություն», ոստիկաններն ասում են «խուլիգանություն». Տեսանյութ
Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ այսօրվա ակցիայի ժամանակ տեղի ունեցածը ոստիկանությունը փորձում է ներկայացնել որպես խուլիգանություն:
Այն երեք ժամվա ընթացքում, երբ բերման ենթարկվածները ոստիկանական բաժիններում էին, փաստաբանների խոսքով՝ քննիչները մեղադրանք էին փնտրել, որով հնարավոր կլիներ ձերբակալել բերման ենթարկվածներին: Նրանք պնդում են՝ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել, ակցիայի մասնակիցների հագուստի վրա եղել են արյան հետքեր: